Բրեմենի «Վերդերի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկը խոսել է Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» գլխավորող Յուրգեն Կլոպի հետ զրույցի մասին: «Վերդերը» հաղթել էր 2:1 հաշվով:
«Կլոպի հետ զրուցել ենք հանդիպումից առաջ եւ հետո: Նա ասաց, որ «Վերդերը» ցուցադրեց տպավորիչ խաղ եւ ուշադրություն չդարձնեմ քննադատություններին ու կատարեմ աշխատանքս: Նա նաեւ նշեց, որ մեր ակումբը մրցաշրջանի ընթացքում սկսել է զարգանալ: Կլոպը նույնպես աշխատել է երիտասարդ ֆուտբոլիստների հետ եւ մի քանի տարի անց հասել մեծ հաջողությունների»,- Սկրիպնիկի խոսքը փոխանցում էukrfootball.com.ua-ն: