Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուս - ուկրաինական ճգնաժամը լատինաամերիկյան ԶԼՄ-ներում

International news
Մաս առաջին Չափազանցություն չի լինի ասելը, որ Ուկրաինայի ու Ղրիմի շուրջ նյութերը լատինաամերիկյան ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ ցանցային ԶԼՄ-ներում, աչքի են ընկել և աննախադեպ պահանջարկով` ապահովելով դրանով լայն տեսակային ու բովանդակային բազմազանություն: Հրապարակումներն այս թեմայով հաշվվել ու հաշվվում են հազարներով, ինչը այնքան էլ բնութագրական չէ այս տարածաշրջանում միջազգային խնդիրենր հանդեպ եղած հանրային հետաքրքրության համար, քանի որ մեր մոլորակի այս տարածաշրջանում ավանդաբար հետաքրքրություն է ցուցաբերվում այն սյուժեների հանդեպ, որոնց հետ տարածաշրջանի երկրների շահերը շոշափվում են: Այս ամենով հանդերձ, սակայն, այն է հետաքրքրականը, որ տեղեկատվական հոսքը արդեն տևական ժամանակ է չի դադարում և առաջատար լատինաամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են հարաբերաբար օպերատիվ ձևով արձագանքել Մոսկվայից, Կիևից, Ուկրաինայի արևելյան ու հարավային շրջաններից և Ղրիմից գնացող ինֆորմացիային: Այս ողջ տեղեկատվական հոսքը, որ ամեն վայրկյան լրանում է նորանոր հրապարակումներով ու արդեն եղած զանգվածը կարելի է բաժանել երեք հիմնական մասերի` 1) լրատվական գործակալությունների հաղորդագրություններ, 2) լատինաամերիկյան հեղինակների մեկնաբանություններ ու վերլուծություններ 3) Ամերիկյան ու Արևմտաեվրոպական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի վերահրապարակում թարգմանաբար, որոնք որպես կանոն գրված են հայտնի ու հեղինակավոր քաղաքական գործիչների կամ վերլուծաբանների կողմից: Այս խճանկարը լրացնում են նաև ռուսական ծագման իսպաներեն, անգլերեն ու պորտուգալերեն լեզուներով մատուցվող լրահոսը, որին ցանկության դեպքում լիակատար հասանելիություն ունեն լատինաամերիկյան ընթերցողը, ունկնդիրն ու ակնդիրը: Արդյունքում, տարածաշրջանի բնակիչները ստանում են բավականին լիարժեք, բազմազան ու բազմաբովանդակ տեղեկատվություն, որը լիովին թույլ է տալիս ստանալ հստակ պատկերացում կազմել հիմնախնդրի պատճառների, զարգացումների, միտումների ու հեռանկարների վերաբերյալ: Այս ողջ տեղեկատվական զանգվածից եթե առանձնացնենք բուն լատինաամերիկացի մասնագետների հիմնական հրապարակումները, ապա կարելի է հետևյալ դիտարկումներին ու եզրակացություններին հանգել. Նախ և առաջ տարածաշրջանի երկրների քաղաքական մեկնաբանների ու վերլուծաբանների շրջանակներից առանձնանում է մի խումբ, ովքեր մշտական կերպով իրենց ուշադրության կենտրոնում էին պահում զարգացող դեպքերն ու իրադարձությունները Ուկրաինայում ու մշտապես վերլուծում էին Ուկրաինական իրադարձությունների էվոլյուցիան ու ռուս-ուկրաինական հարաբերություններն ու խնդիրները: Որպես օրինակ կարելի է հիշատակել կոլումբիական առաջատար «El Tiempo» պարբերականի մեկնաբան Աբել Վեյգու Կոպոյին, մեքսիակական հայտնի «La Razón» թերթի կոլումնիստ Ռաֆայել Ռոհասին, և պերուացի հայտնի միջազգայնագետ հետազոտող Ֆարիդա Կահատային, ով հրապարակվում է ազդեցիկ ու հեղինակավոր «América Economía» ամսագրի էջերում: Ապա նաև կարելի է առանձնացնել առավել հետաքրքրություն ներկայացնող մեկնաբանություններն ու վերլուծական հոդվածները` հեղինակված լատինաամերիկացի հեղինակների կողմից, ովքեր, ի պատիվ իրենց, բավական համարժեք են ներկայացրել ու ներկայացնում ճգնաժամի առաջացումն ու զարգացումը: Մաս երկրորդ Ուկրաինական ճգնաժամի ու Ռուս Ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակի սեփական մեկնաբանություններում ու վերլուծություններում լատինաամերիկյան քաղաքագիտական ու վերլուծական-լրագրողական շրջանակների մոտեցումների մեջ ուշագրավ է այն գիծը, որը ըստ էության որդեգրել են ու հաստատուն քայլերով զարգացնում են. այն է` առավելագույնս ուսումնասիրվող հիմնահարցը դիտարկել գլոբալ կամ համաշխարհային աշխարհաքաղաքական պրոցեներիհամատեքստում. այն համարելոց մեծ աշխարհաքաղաքական խաղի մի փուլ և փորձել գտնել վկայություններ համաշխարհային թատերաբեմին տեղի ունեցող նոր գործընթացների, որոնք արդեն ինքնին շոշափում են աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսական ու քաղաքական շահերը: Լատինաամերիկյան հեղինակները մեծավ մասամբ համամիտ են այն տեսակետի հետ, որ հետդարձը կամ հետընթաց քայլը դեպի անցյալ, դեպի գաղափարական երկբևեռություն, կարող է առհասարակ դրական հետք թողնել միջազգային հարաբերությունների ոլորտի վրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Լատինական Ամերիկայում: Սակայն և համամիտ են, որ տասնամյակներ ձգվող գաղափարական առճակատման ավարտը այդ պատմությանն առհասարակ վերջ չդրեց, չբերեց այն բանին, որ համաշխարհային ու տարածաշրջանային առաջատարները վերջ տային ռազմա-քաղաքական և ֆինանսա-տնտեսական ոլորտներում ազդեցության գոտիների ընդարձկամ համար իրենց մղած պայքարին: “Այն չէ, թե Սառը պատերազմը հետ վերադառնում, ըստ էության այն երբեք չի էլ ավարտվել, եթե այն դիտարկում ենք ոչ թե գաղափարախոսական, այլ աշխարհաքաղաքական ետնապլանով”,- գրում է Ռ. Ռոհասը: Ուշագրավ է այն, որ լատինաամերիկյան հեղինակները փորձում են նաև ցուցհանել “Ղրիմյան հարցում” և առհասարակ Կիևի նկատմամբ Մոսկվայի վարած քաղաքականության արմատները: Այս առթիվ Ֆ. Կահատը գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը չկարողացավ դիմագրավել ՆԱՏՕ-ի և ԵՄ` դեպի արևելք շարժին ու ընդարձակմանը ու չկարողացավ խանգարել նախկին ԽՍՀՄ արևելաեվրոպական դաշնակիցների ու Բալթիկայի երկրների` այդ կառույցների անդամագրմանը: Սակայն, ինչպես Կահատն է նկատում, ռուսական իշխանությունները այն հույսն ունեին, թե Արևմուտքը չի հատի “կարմիր գիծը” ու քայլեր չի ձեռնարկի, որոնք հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հիմնական գործընկեր Ուկրաինային կանջատեին և քաղաքականապես և տնտեսապես Ռուսաստանից: Ու երբ այդ կուրսն այնուամենայնիվ սկսեց “միս ու արյուն դառնալ”, Վ. Յանուկոցիչն ուղղակի պաշտոնանկ արվեց ու Կիևի նոր իշխանությունները արևմտամետ քաղաքական ընթացք որդեգրեցին: Մոսկվան արագագործության վրա խաղալով հաշված օրերի ընթացքում իրեն միացրեց Ղրիմը, որպեսզի “Ուկրաինայի կորստով կրած վնասները նվազեցնի”: Սակայն չի կարելի կարծել, թե Ուկրաինան, խզելով իր ավանդական կապերը ՌԴ հետ շահեկան դիրքերում հայտնվեց: Նույնիսկ ավելին, երկիրը այս պահին բավական անկայուն վիճակում է: Ա. Վեյգի-Կոպոյի կարծիքով “իրականությունն այն է, որ Ուկրաինան այլևս դադարել է տերն ու տնօրինողը լինել սեփական ճակատագրի ու նույնիսկ ինքն իրեն էլ հաշիվ չի տալիս, թե դեպի ուր է գնում”: Ա. Վեյգի Կոպոյի գնահատականի համաձայն` “վիճակը նետված է” ու երկիրը գլորվում է դեպի անդունդը սրընթաց արագությամբ: “Կրակին յուղ է լցնում” արգենտինացի լրագրող Ռուբեն Հիլեմին` Բուենոսայրեսյան ազդեցիկ «La Nación» թերթի էջերում (ի դեպ հայաստանյան ընթերցողը այս պարբերականին ծանոթ դարձավ ՀՀ նախագահի վերջին հարավամերիկյան տուրնեի ժամանակ Ս. Սարգսյանի տված հայտնի հարցազրույցով): Ռ. Հիլեմին հիշեցնում է, որ Ուկրաինայի պետական սահմանները «շատ ավելի արհեստական բնույթ ունեն» և չեն համապատասխանում պատմական ընթացքով ձևավորված իրականությանն ու վերջինիս բաղադրիչ իրողություններին, ինչպես օրինակ` երկրի քաղաքացիների ազգային կազմին: Լատինաամերիկյան ԶԼՄ-ները բավականին լուրջ ուշադրություն են հատկացնում Ռուս-Ուկրաինական առճակատման աշխարհաքաղաքական ասպեկտներին: Ուսումնասիրության առարկա դարձնելով Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ` Ֆ. Կահատը արձանագրում է, որ տվյալ դեպքում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը դրսևորեց իրեն որպես realpolitik-ի անգերազանցելի վարպետ: Ընդ որում, ռուսական պետության ղեկավարի հիասքանչ տակտիկական հնարամտությունը զուգորդվեց այս դեպքում նաև ռազմավարական բարդությունների հետ քանի որ Ղրիմի վերամիավորումով Ռուսատսանը փաստացի ժառանգեց ոչ քիչ թվով քաղաքական, տնտեսական, հումանիտար պրոբլեմներ, որոնք կային թերակղզում և որոնց լուծմամբ այլևս Մոսկվան պիտի զբաղվի, որպես այդ բավական ծանր լուծն իր ուսերին առած մեկը: «Բացի այդ,-ընդգծում է հեղինակը,- հակառուսական պատժամիջոցների մեխանիզմը գործարկելով Արևմուտքը «հաշիվ է ներկայացնում Մոսկվային» առ այն, որ ոչ-հեռավոր կամ տեսանելի ապագայում, կարող է վատթարանալ ՌԴ տնտեսական ու ֆինանսական վիճակը և արդյունքում հանգեցնել երկրի սոցիալ-քաղաքական կայունության քայքայմանը»: Վերլուծելով ռուս-ուկրաինական ճգնաժամի աշխարհաքաղաքական հետևանքները` Ռ. Ռոհասը բավական նետրիվալ տեսակետ է ներկայացրել շրջանառության, ըստ որի «Ռուսաստանի թնմական քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ դաշինքի մեջ միավորեց ԱՄՆ-ն ու Եվրոպան, մի բան, որ դեռ ամիսներ առաջ համարվում էր անհնարին Էդուարդ Սնոուդենի մերկացումներով պայմանավորված հետախուզական սկանդալներով պայմանավորված»: Արդյունքում Ռուսաստանը ստիպված է լինելու միայնակ դիմադարձել այս ճգնաժամին, որը եթե նույնիսկ պատերազմով չավարտվի, այնուամենայնիվ կթուլացնի Ուկրաինայում և առհասարակ Արևելյան Եվրոպայում ռուսական դիրքերն ու ազդեցությունը: Ըստ Ռոհասի, սա հենց այն գինը կլինի, որը կվճարի Ռուսաստանը Ղրիմի միացման ու Ուկրաինայի հարավային ու արևելյան շրջաններում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներին միջամտելու համար: Լրիվ այլ է արգենտինացի լրագրող Լուիս Կորրադինիի կարծիքը այս հարցում: Կորրադինին գրում է, որ Բրյուսելի ու Վաշինգթոնի միջև փոխադարձ համաձայնությամբ ձեռք բերված տնտեսական պատժամիջոցները «այնքան էլ չեն անհանգստացնում Ռուսաստանին»: Վերջինս գտնում է, որ Կրեմլի ինքնավստահ քաղաքական գիծն ու կեցվածքը Կիևի նկատմամբ պայմանավորված է երկրում առկա ավելի քան բավարար ֆինանսական ռեսուրսներով, որոնք թույլ կտան նրան դիմադարձել Արևմտյան բոյկոտին: Սակայն,- շարունակում է նա,- իրավիճակը կարող է Ռուսաստանի համար նկատելիորեն վատանալ, եթե Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ապագայում կարողանան կրճատել ածխաջրածինների ներկրումը, որը և հանդիսանում է ռուսական տնտեսության ու բարեկեցության հիմքը: Մի շարք լատինաամերիկյան մասնագետների կարծիքով Ուկրաինայի ու Ղրիմի շուրջ ընթացող իրադարձությունները պետք է դիտարկել Ռուսաստան – Արևմուտք, ԵՄ և ԱՄՆ, աճող առճակատման համատեքստում: Ընդ որում հաճախ էլ ընդգծվում է, որ հակամարտության մեջ ներքաշված յուրաքանչյուր կողմ նպատակ է դրել իր առաջ Կիևը ներգրավել սեփական աշխարհաքաղաքական ոլորտի ու ծրագրերի ուղեծիր, ու հասնել այն բանին, որ Կիևը ինտեգրվի երկու հիմնական ինտեգրացիոն համակարգերից մեկին` ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին: Այսպես, արգենտինացի քաղաքագետ Օսկար Օնյատիվիի կարծիքով, ով հատուկ ուսումանսիրություն էր պատրաստել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, Ուկրաինան հիմնական օղակն էր «Արևելյան գործընկերության» ծրագրի և դա այդպես էր ոչ միայն այն բանի համար, որ Արևելյան Եվրոպայի խոշորագույն պետությունն էր, այլև աշխարհաքաղաքական նշանակության համար, որպիսին նա ուներ Ռուսաստանի ախարհաքաղաքական շահերի դիտանկյունից: «Ռուսները,- գրում է մեքսիակցի փորձագետ Աբել Պերես-Ռոհասը,- ուկրաինական դեպքերը դիտարկում են որպես եվրոպացիների, հասկացի նաև ամերիկացիների կողմից ներխուժում ռուսական արևմտյան բակ ու համարում են դա սադրանք, որին ուղղակի անկարելի է համարժեք պատասխան չտալը» (Ըստ այսմ, լատինաամերիկյան հեղինակները հաճախ են հիշում Զ. Բժեզինսկու հայտնի թեզը այն մասին, թե առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է լինել կայսրություն, իսկ Ուկրաինայի հետ այն ինքնաբերաբար վերածվում է կայսրության):Չիլիի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Հիլբերտո Արանդայի կործիքով, Մոսկվան Ղրիմը իր իշխանության ներքո վերադարձնելով խոշոր աշխարհաքաղաքական հաղթանակ տոնեց, որը Արևմտյան պետությունները դեռ պետք է “մարսեն”: “Այսօր Ղրիմն հանդիսանում է ՌԴ մի մասը և վերջինիս ֆորպոստն է Սև ծովում: Սա իրականություն է, ուզենք կամ չուզենք և պետք է ընդունել, քանի որ հետադարձ քայլ պարզապես չկա”: Այս տեսակետին համակարծիք է նաև մեքսիակական վերլուծաբան Մեքսիկայի նախկին արտաքին գործերի նախարար Խորխե Կաստանյեդան, ով մասնավորապես ընդգծում է. “Դատելով ամեն ինչից, միջազգային հանրությունն հաշտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմում “հողերի զավթման” փաստի հետ, ինչպես նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը: Եթե Պուտինը որոշել է, որ կվերցնի իր վրա այդ արարքի հետևանքները, ապա ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը դժվար թե կարողանան ինչ որ բան փոխել”: Մաս երրորդ Հակամարտության կոնֆլիկը ռուս-ուկրաինական հարաբերությունների ապագայի հեռանկարի ֆոնին Ռուս-ՈՒկրաինական հարաբերություններին անդրադարձող լատինաամերիկյան որոշ վերլուծաբաններ,քաղաքագետներ ու փորձագետ միջազգայնագետներ, վերլուծելով ռուս-ուկրաինական հակամարտության ծագումն ու արմատները, հիմնական ուշադրություն են հատկացնում Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններին ու կանխատեսումներ անում դրանց հետագա զարգացման հետ կապված: Բավական շատ են այն տեսակետի կողմնակիցները, ովքեր գտնում են, որ նվաճելով Ղրիմը, Մոսկվան անխուսափելիորեն կկորցնի Կիևի քաղաքականության նկատմամբ իր ազդեցությունը և իրենից կվանի որ միայն տեղի վերնախավին, այլ նաև ուկրաինացիների մեծամասնությանը, ու կդրդի այդպիսով ավելի սերտ հարաբաերությունների մշակմանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ Ուկրաինայի հետ առճակատման էսկալացիան կարող է վատ անդրադարձ ունենալ ՌԴ-ի և ԱՊՀ մի շարք պետությունների հետ ունեցած հարաբերությունների վրա: Մյուս կողմից, նկատելի է այն փաստը, որ Ուկրաինան հայտնվելով երկու տարածաշրջանային ինտեգրացիոն բևեռների միջև սեղմված վիճակում, կարող է ճակատագրական սխալ գործել Ռուսաստանի հետ համագործակցությունը խզելու դեպքում: Ստեղծված իրավիճակում Կիևից պահանջվում է այն, ինչ Ռ. Ռոհասը ճշմարիտ կերպով անվանել է “աշխարհաքաղաքական ողջամտություն”: Հետաքրքրականն այն է, որ լատինաամերիկյան ինչպես լսարանն է հետաքրքրված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, այնպես էլ քաղաքագիտական ու վերլուծական շրջանակները պատրաստակամ են քննարեկոլւ ստեղծված իրավիճակն ու իրենց լուծման տարբերակներն առաջարկելու իրենց ողջ բազմակարծությամբ ու բազմազանությամբ հանդերձ: Արեգ Հարությունյան
''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market