Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սադրանք է անվանել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոչերը, որոնք ուղղված են վրացի զինվորականներին, որոնց նա առաջարկում է հանձնել վրացական անձնագրերը և մեկնել կռվելու Ուկրաինայում, քանի որ «դա լավ վճարվում է»: Այս մասին Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին։
«Սաակաշվիլին և նրա սադրանքները վրացի զինվորականներին հայրենիքի դավաճանության կոչ են անում, քանի որ նա առաջարկում է նրանց հանձնել վրացական անձնագրերը և մեկնել կռվելու Ուկրաինայում՝ բարձր վարձատրության դիմաց»,- նշել է վարչապետը։
Ղարիբաշվիլին ասել է նաև, որ վրացական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին։