Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքն ընդհատել է իր այցն ԱՄՆ եւ շտապ վերադառնում Է հայրենիք այն ծանր իրադրության պատճառով, որ երկրի մի շարք շրջաններում ստեղծվել Է հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին:
«Վարչապետը վերադառնում Է Մալայզիա, դեկտեմբերի 27-ին նա արդեն անձամբ տեսչական ստուգման կենթարկի փրկարարական աշխատանքների ընթացքը Քելանթանի նահանգում», որտեղ գրանցված են առավել մեծ թվով տուժածներ սաստիկ հեղեղումներից, նշված Է տարածված հայտարարության մեջ: Օրեցօր հարկադիր վերաբնակների թիվն անշեղորեն աճում Է, այս պահին արդեն ավելի քան 118 հազար բնակիչներ են լքել իրենց տները:
Ռազաքը քննդատության կրակի տակ Էր հայտնվել այն բանից հետո, երբ Համացանց Էին թափանցել Մալայզիայի վարչապետի լուսանկարները, որը Հավայան կղզիներում գոլֆ Է խաղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: