Երիտասարդ Եվրասիական քաղաքագետների ակումբի դեկտեմբերի 23-24-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված հավաքի ժամանակ առիթ ունեցա հանդիպել ռուսաստանյան ամենահեղինակավոր թերթի “Կոմսոմոլսկայա պրավդա”-յի գլխավոր խմբագիր եւ լրագրող Վլադիմիր Սունգորկինի հետ:
Վլադիմիր Սունգորկինն իր գործի գիտակ է, խարիզմատիկ մարդ, ով լսարանի հետ 30 րոպե շփվելու ընթացքում պահում էր մարդկանց հիպնոսացված վիճակում:
Ահա թե ինչ պատասխանեց Սունգորկինն իմ այն հարցին, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի լրագրողը:
- Շատ կարեւոր կատկանիշ, եւ որքան էլ տարօրինակ է մարդը պետք է կարողանա պահել լսարանի ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել: Դա այնպիսի մի առօրյա երեւույթ է, որը լրագրողների 70%-ին հայտնի չէ: Նրանք ում համար ասես չեն աշխատում. Գրում են ակնարկ, փորձելով դուր գալ խմբագրին, կամ բոլորովին չի մտածում նման բանի մասին: Բայց մարդը, ով մտածում է այն մասին, որ այդ հոդվածում լինի ինչ-որ մի հետաքրքիր բան, որ հայտնի չէ իր ընթերցողին, նա դառնում է լրագրող` գիտակեցելով դա: Որոշների մոտ դա միանգամից է ստացվում, մի մասի մոտ` ավելի ուշ: Բայց հսկայական թվով լրագրողներ դա չեն կարողանում գիտակցել: Նրանք դառնում են մշակույթի վաստակավոր աշխատակիցներ, դեկաններ կամ դասախոսներ, բայց այդ “սարսափելի” գաղտնիքն այդպես էլ չեն իմանում:
Իրականում, դա շատ ծիծաղելի գաղտնիք է…
Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան գրառումը