Մեքսիկական «Կերետարոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն միացել է թիմի մարզումներին, գրում է «El Mundo Deportivo» պարբերականը։
Բրազիլացի ֆուտբոլիատը թիմ է վերադարձել մարզումներն սկսելուց 3 շաբաթ անց, ինչը վրդովեցրել էր ակումբի ղեկավարությանը։ «Կերետարոյի» նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռոնալդինյոյի դիմաց պայմաններ կդրվեն։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, հիմա հայտնի բրազիլացին պետք է ակումբի ղեկավարությանը խոստանա ավելի պատասխանատու լինել և աշխատել ամբողջ նվիրումով։