Աշխարհի ութերորդ ռակետ Միլոշ Ռաոնիչը ստացել է Լիոնել Կոնահերի անվան մրցանակը, որը մամուլի ներկայացուցիչների կողմից շնորհվում է Կանադայի լավագույն մարզիկին։ 23-ամյա թենիսիստը երկրորդ տարին անընդմեջ արժանանում է Կանադայի ազգային պարգևին։
2014 թվականին Ռաոնիչը նվաճել էր կարիերայի 6-րդ տիտղոսը, առաջին անգամ հասել «Մեծ Սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, ինչպես նաև նորամուտը նշել ATP ամփոփիչ մրցաշարում և Թոփ-6-ում։
Լրագրողները երկրորդ և երրորդ տեղերը շնորհել էին Սոչիի օլիմպիական չեմպիոններ հոկեյիստ Դրյու Դաութիին և ֆրիսթայլեր Ալեքս Բիլոդոյին։