Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան ասել է, թե ում է համարում 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդ։ «AS» պարբերականը տեղեկացնում է, որ մասնագետը որպես «Ոսկե գնդակի» դափնեկիր է տեսնում Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
-Ես իմ ձայնը Ռոնալդուին եմ տվել,-ասել է Դունգան։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակին» հավակնում են նաև «Բարսելոնայի»արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։