Նոր ջեբկիրության դրսևորումներ հայկական որոշ բանկերից: Բանկային քարտերը բլոկավորում են և ապաբլոկավորման համար փող գանձում: Մելկի ժուլիկությունը տեղի է ունենում ինչպես բանկոմատներում՝ կուլ տալու տեսքով, այնպես էլ էլեկտրոնային գործարքներ կատարելու ժամանակ:
Հ.Գ. Միանգամից ասեմ, որ ինձ հետ նման բան չի պատահել.... առայժմ: Պարզապես ես մի 2 ամիս է քարտերից չեմ օգտվել: Բայց վերջին 10-15 օրերի ընթացքում իմ ընկերների և բարեկամնեի մոտ արդեն մի 6-7 նման դեպքեր են գրանցվել: Բանկի պատասխանը իրենց նման «էլիտար է»՝ 3 անգամ սխալ կոդ եք հավաքել: Խաբում եք պարոնայք: Չկա նման բան: Ես չեմ հավատում, որ իմ մի քանի ընկերներն ու բարեկամները, ովքեր տարիներ շարունակ օգտվում են քարտերից, միաժամանակ բոլորը սկսեցին 3 անգամ սխալ կոդեր հավաքել:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը