Դեկտեմբեի կեսերից արդեն հայտնի էր, որ Եռյակը պատրաստվում է ամանորյա տոներին ու քաղաքական պասիվություն է դրսևորում: Միակ ուշագրավ բանը, որ տեղի ունեցավ, դա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն էր` 2015 թվականի հունվարի 20-ի շրջակայքում քաղաքական, հասարակական կառույցների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողով կազմակերպել: Իսկ ահա, տարեվերջյան եզրափակիչ ակորդներով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ 2015-ին ճշգրիտ գործողություններ է ակնկալում:
«2015 թվականին մենք ակնկալում ենք ճշգրիտ գործողություններ քաղաքական այն ուժերից, որոնք ապահովել են քաղաքական ուժերի այս աննախադեպ համախմբումը, որոնք հույս են տվել ժողովրդին: Այդ ուժերի թվում ես նկատին ունեմ նաև Հայ Ազգային Կոնգրեսին: Մենք բոլորս՝ Եռյակը, ամբողջ շարժումը, պետք է շատ ճշգրիտ քայլեր կատարենք, որ ի վերջո իրականանան մեր ժողովրդի ցանկությունները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Այս հայտարարությամբ, ըստ ամենայնի Զուրաբյանը կոնկրետ քաղաքական ուժերի կամ անձանց է նկատի ունեցել, մասնավորապես ԲՀԿ-ին: Փաստորեն, ՀԱԿ-ում ԲՀԿ-ի նկատմամբ կասկածներ կան: Այսքան ժամանակ համբերությամբ լռող ՀԱԿ-ն ի վերջո սկսեց ակնարկել ԲՀԿ-ին, որ 2015-ին իրենք ավելի կոնկրետ գործողություններ ու վճռականություն են ակնկալում:
Նշենք նաև, որ վերոնշյալ համաժողովին մասնակցելու վերաբերյալ ՀԱԿ-ը ոչ միանշանակ, ինչ-որ տեղ նաև մերժողական վերաբերմունքով էր հանդես եկել, նշելով, որ ներքաղաքական խնդիրներն իրենք քննարկում են ԲՀԿ-ի հետ երկողմ ձևաչափում ու եռյակի շրջանակներում:
Եթե զարգացումները շարունավկեն այս ուղղությամբ ընթանալ, մենք ականատես կլինենք, թե որքանով է ՀԱԿ-ը կարևոր ԲՀԿ-ի համար ու դեռ որքան կհերիքի ՀԱԿ-ի համբերությունը:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը