«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինոն ճանաչվել է Պրիմերայի դեկտեմբերի լավագույն մարզիչ: Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում այդ մրցանակին է արժանացել «Միրանդեսի» գլխավոր մարզիչ Կարլոս Տերազասը:
Մարսելինոյի ղեկավարությամբ թիմը տարել է երեք հաղթանակ, դառնալով միակ թիմը, որն այդ ցուցանիշով հավասարվել է Մադրիդի «Ռեալին»:
-Ինձ միշտ հաջողվել է թիմից ստանալ առավելագույնը: Նպատակս է երիտասարդության եւ փորձի համադրությունից ստանալ լավագույնը, ինչ կա «Վիլյառեալում»,- Մարսելինոյի խոսքերը մեջբերում է AS-ը: