«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում միջազգային կոալիցիոն ուժերին պատկանող կործանիչ են կործանել: Այդ մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաընկերությանը:
Ըստ տվյալների՝ ինքնաթիռը խոցվել է Դուլույա քաղաքի մոտ՝ զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու պահին:
Իրաքի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը դեռ այս տեղեկությունը չեն հաստատել:
Դեկտեմբերի 24-ին ԻՊ-ի զինյալները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է Սիրիայի Ռաքքա նահանգում Հորդանանի օդուժին պատկանող ինքնաթիռ կործանել: