Լույս դեկտեմբերի 28-ին անհետացած Air Asia ավիաընկերության ինքնաթիռն ապահովագրված է եղել գերմանական Allianz ընկերությունում, նույն ընկերությունում են ապահովագրված եղել Malaysia Airlines-ի երկու ինքնաթիռ, որոնցից մեկն անհետացած է համարվում մարտից, իսկ մյուսը հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Ria.ru-ին:
«Մենք հաստատում ենք, որ Global Corporate & Specialty UK-ն (AGCS) Air Asia-ի՝ օդանավի և պատասխանատվության ապահովագրման գլխավոր ընկերությունն է»,- հայտարարել են ընկերությունում:
Նշվում է, որ Allianz-ը պետք է 50 միլիոն դոլար վճարի կործանված օդանավի 283 ուղևորների հարազատներին, ինչպես նաև Malaysia Airlines փոխադրողին 97,3 միլիոն դոլար: