Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին և պատմել 2006/07 մրցաշրջանում իրենց համատեղ աշխատանքի մասին, երբ ինքը գլխավորում էր «Արքայական ակումբը»։
-Կասիլյասը հոյակապ դարպասապահ է։ Նա ուժեղ մրղցակից ուներ՝ ի դեմս Դիեգո Լոպեսի, բայց ես հենց Իկերի վրա էի հույս դնում, քանի որ նա միշտ ինձ ավելի հուսալի և ինքնավստահ էր թվում։ Նա աճեց այն տարվա ընթացքում, որը ես անցկացրի «Ռեալում», իմ դարպասապահների մարզիչը օգնեց նրան կատարելագործել իր խաղը։
Հիմա Իկերը հայտնվել է մի իրավիճակում, որը շատերին է ծանոթ։ Երբ հաղթում ես, քեզ լավագույնն են համարում, բայց եթե պարտություն ես կրում, ապա պատրաստ եղիր բոլոր կողմերից հարձակումների,-Կապելոյի խոսքն է մեջբերում «Marca»-ն։