Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և մարզչական շտաբի մյուս անդամները վստահ են, որ թիմը կհաղթի Իսպանիայի առաջնությունում։ Սուրբ Ծնունդից առաջ Էնրիկեն իրսաների հետ զրույցում ասել է, որ հավատում է նրանց, գրում է «Sport» առցանց պարբերականը։
-Մենք կհաղթենք ազգային առաջնությունում,-ասել է կատալոնական ակումբի մարզիչը։
Հիշեցնենք, որ Պրիմերայի 16 տուրերի արդյունքում «կապտանռնագույններն» ունեն 38 միավոր և երկրորդ տեղում են։ 15 խաղ անցկկացրած Մադրիդի «Ռեալն» առաջատարն է և ունի 39 միավոր։