Orer.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համացանցում տարածված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմը ռուսական իշխանությունների հայամետ շրջանակների միջոցով փոխանցվել է Վլադիմիր Պուտինին՝ հայ գործարարի հանդեպ առավել մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ՀՀ նախագահը հարցազրույցում նշել էր, որ Պուտինը Լևոն Հայրապետյան անուն-ազգանունով մարդ չի ճանաչում:
Ֆիլմի հետ կապված հարցերի շուրջ Օrer.am-ը փորձեց կապ հաստատել Լևոն Հայրապետյանի ֆրանսաբնակ ընկեր Մացակ Փոլադյանի հետ, սակայն նա հորդորեց այդ հարցերով դիմել Հայրապետյանի զարմիկ Գուրգենին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց շրջանառվող լուրերի իսկությունը՝ նշելով, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանություններին Լևոն Հայրապետյանի մասին ամեն ինչ էլ պատմում են:
Լևոն Փանոսյան