Նանկին. Անուշ Գրիգորյանը ապահովել է բրոնզե մեդալը
SportՆանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտուհին ապահովել է բրոնզե մեդալը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի նախարարությունը:
Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 23-ին, բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անուշ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Խաչիկ Խաչատրյան, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Մասիսի մանկապատանեկան մարզադպրոց) 51 կգ քաշային կարգում հաղթել է ղազախ բռնցքամարտուհուն՝ ապահովելով բրոնզե մեդալը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտելու է չինացի բռնցքամարտուհու հետ: