ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն պատմել է, որ «Չելսին» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։
Գալյարդոյի խոսքերով, անցյալ շաբաթ «Ազնվականները» 25-ամյա ուելսցու համար «Ռեալին» 130 մլն եվրո են առաջարկել, սակայն մադրիդցիները մերժմամբ են պատասխանել։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բեյլին 2013 թվականի ամռանը «Տոտենհեմից» ձեռք է բերել 91 մլն եվրոյով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Բեյլի համար առաջարկել 153 մլն եվրո։