Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքը, որով վավերացվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ին։
«Վավերացնել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մինսկում` 2014-ի հոկտեմբերի 10-ին», - ասվում է փաստաթղթում:
2014-ի հոկտեմբեի տասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ղեկավարները պայմանագիր էին ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: