Թեև ուզում եմ, որ բոլորը խոսեն Լևոն Հայրապետյանի ազատության ու արդարության անհրաժեշտության մասին, բայց պատկերացրեք էլի, հիմա ինչ մեծ դաշտ է բացվել կենացներ ասելու համար....
Հիմա անգամ նրան վատ ցանկացողները միմիկաները մի լավ ծռմռում են, որ հորթի հրճվանքը քողարկեն ու իրենց աջակցությունը հայտնեն...
Սակայն հիմնական ասելիքս լրիվ այլ դաշտում է. հետևեք թե ով ինչ է ասում. հո մենակ ասելը չի կարևոր. տեղատակերն ու մեսիջները փորձեք ըմբռնել.
Մի մասն այս դեպքն օգտագործում է, որ Կրեմլին ևս մեկ անգամ խոնարհություն ցուցաբերի, մի մասը հակառակն է անում, Լևոն Հայրապետյանն իրենց չի հետաքրքրում, կարևորը Կրեմլին կպնելու առիթ լինի, Մի մասն էլ ակնկալիքներ ունի, որ Լևոն Հայրապետյանի շրջապատը մոնիթորինգ է անելու ու բարերարի ազատվելուց հետո լավամարդ լինելու հարցը լուծի, բայց ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ մեծ մասը սրտացավ են, այ իրանք են ամենաշատը ինձ հետաքրքրում...
Ամեն դեպքում ողջունվում է մասնակցությունն ու ինքնալուստրացիան...
Ազատություն Լևոն Հայրապետյանին:
Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը