Ավստրալիայի բնակչուհի Ռոբին Գրիյուն ստիպված է եղել նախկին ամուսնուն վճարել մոտ 12.000 դոլար` սոցիալական կայքում նրան վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով Life News-ը:
2012-ի դեկտեմբերին կինը Facebook-ում գրել էր, որ 18 տարվա ընտանեկան բռնությունից հետո ամուսնալուծվել է Միրո Դաբրովսկուց, իսկ այժմ անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ երեխաներն անվտանգ լինեն:
Նախկին ամուսինը դատի է տվել` հայտարարելով, որ մեղադրանքները կեղծ են եղել: Տղամարդը բողոքել է նաև, որ այդ գրառումը տեսել են իր բարեկամները և ընկերները, և այդ գրառման պատճառեվ ինքը անհարմար դրության մեջ է հայտնվել: