Armsport․am-ը գրում է․
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է թիմի ավագ Ստիվեն Ջերարդի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու որոշումը։
Կիսապաշտպանը 17 տարի անցկացնելով «Լիվերպուլում»՝ կարիերան շարունակելու է արտասահմանյան ակումբում։
«Գրեթե անլուծելի խնդիր է գտնել բառեր, որոնք համապատասխան ձեւով կնկարագրեն Ստիվեն Ջերարդին եւ նրա դերը ակումբում։
Այս դարում «լեգենդ» բառը չափից դուրս չարչրկված է, բայց այս դեպքում, ճիշտն ասած, «լեգենդն» ամբողջովին չի արտահայտում նրա հնարավորությունները:
Անձամբ ես միշտ շնորհակալ կլինեմ նրան աջակցության համար, երբ ես նոր էի գլխավորել թիմը։ Ջերարդ ինձ խոստացավ, որ հարյուր տոկոսով աջակցելու է ինձ ու փորձելու է ամեն ինչում օգնել, երբ մենք նոր գաղափարներ եւ աշխատելաոճ էին կիրառում։
Ջերարդը հրաշալի խաղացող է եւ նրա նրա ազդեցությունը երբեք չպետք է թերարժեւորել։ Իմ աշխատանքի ժամանակ ես համոզվել եմ, որ նա վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա պրոֆեսոնալիզմը նոր մակարդակի է հանել, նրա վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ պետք է օրինակ լինի ֆուտբոլում բոլորի համար։ Նա այն մարդկանցից է, որոնց համար ակումբը եւ թիմը առաջին տեղում է»,- նշել է Ռոջերսը։