US Weekly-ն գրում է, որ աշխարհահռչակ փոփ-աստղ Մադոննան, ով օրերս նշել էր իր ծննդյան 56-ամյակը, լքել է իր երիտասարդ սիրեցյալին` քսանվեցամյա պարող Թիմոր Սթեֆֆենսոնին: Ինչպես հաղորդում են երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները, բաժանումը տեղի է ունեցել ծննդյան տարեդարձի նախօրեին: Մադոննան պարզապես խնդրել է սիրեցյալին հավաքել իրերն ու հեռանալ: Թիմորը արել է հենց այդպես: Հավաքելով իր իրերը, նա հայտարարել է, որ երբեք այդ սիրավեպին լուրջ չի վերաբերվել ու հեռացել է: Աղբյուրը պարբերականին նաև նշել է, որ փոփ-աստղը առանձնապես չի տխրել բաժանումով: Նա հիմա ավելի կարևոր գործեր ունի. նոր ալբոմ է ձայնագրում ու զբաղված է դստեր` Լուրդեսի խնդիրներով, ով այս տարի կավարտի դպրոցը: “Մադոննան հիմա լուրջ հարաբերությունների ժամանակ չունի”,- ամփոփել է նա: