Ինչպես հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով mir24-ին, ԱՄՆ-ում կրկին սկսել են պայքարել թռչնագրիպի դեմ: Այս անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Վաշինգտոն նահանգի մասնավոր ֆերմաներից մեկում:
Ըստ տվյալներով, հիվանդության բռնկման մասին տեղեկացրել է ֆերմայի սեփականատերը՝ հայտարարելով, որ անցած շաբաթվա ընթացքում իր տնտեսության 150 թռչուններից 50-ը սատկել է:
Չնայած այդ խուճապի, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները հայտնում են, որ այս վիրուսը վտանգավոր չէ մարդու համար: