Մշտապես խուսափել եմ որևէ լրատվամիջոցի մասին բացասական երանգով արտահայտվելուց, անգամ այդպես արտահայտվողներին` հավանություն տալուց, որովհետև համարել եմ, որ կոռեկտ չէ, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչը դասեր է տալիս մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցչի: Յուրաքանչյուրը իր գործն է անում, և սպառողը, այսինքն` ընթերցողն է որոշում կատարվածի լավն ու վատը: Սակայն այս դեպքում ստորագրում եմ Վահան Իշխանյանի ամեն մի բառի տակ: Ակնհայտ է, որ Epress-ի տեսանյութից գրանտի ահավոր հոտ է գալիս... Իսկ, այսպես կոչված, դատարան արտահայտությունը` հղված Արցախի դատարանին, ուղղակի ադրբեջանական կայքերից տառացի արտատպություն է: Թվում է, որ այդ տեսանյութը նախապատրաստել են ոչ թե Իպրեսի, այլ արմենիա.ազ-ի խմբագրությունում...
Կարծում եմ` Վանյանը կարող է հանգիստ թոշակի գնալ... Ակնհայտ և ավելի լավ փոխարինողներ են գտնվել... Ապրես, Վահան ջան... Գրել ես այն, ինչը կուզեի արտահայտվել նաև ես... Գործս հեշտացրել ես, էլ չեմ չարչարվի...
Կարդացեք...Հանուն սիրո՞, թե՞ սիմետրիայի. ինչպես է Epress-ը «հավասարեցնում» հայերին ու ադրբեջանցիներինՎարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը