Հոլիվուդի ավելի քան190 ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ և կինոստուդիաների ղեկավարներ հանրագիր են ստորագրել, որով պաշտպանում են Իսրայելի գործողությունները Գազայում և դատապարտում ՀԱՄԱՍ շարժմանը, հայտնում է The Hollywood reporter-ը:
Հանրագրում ասված է, որ անթույլատրելի է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունը, մարդկանց պատանդառությունը, իսկ հիվանդանոցները բուժման համար են, ոչ թե զենք թաքցնելու: Ասված է նաև, որ երեխաները մեր հույսն են, այլ ոչ թե կենդանի վահաններ, որոնց օգտագործում են մարտական գործողությունների ժամանակ:
Աղբյուրը նշում է, որ հանրագիրը ստորագրողների թվում են Սիլվեստր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ջոշ Չարլզը, Սեթ Ուիլիամ Ֆրիդկինը և այլք: