Նավթի գինը 2009 թվականից հետո առաջին անգամ իջել է 1 բարելի դիմաց 55 դոլարից: Այս մասին տեղեկացնում էОrer.am-ը՝ վկայակոչելով ТАСС-ին:
Ըստ Լոնդոնի առևտրի բորսայի տվյալների՝ Brent տիպի նավթի արժեքը էժանացել է 2.86 տոկոսով՝ հասնելով 54.85 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Եվ նավթի գնի ռեկորդային անկման հետևանքով ռուսական ռուբլու գինը դոլարի և եվրոյի դիմաց դարձյալ արժեզրկվել է:
Ըստ վերջին տվյալների՝ դոլարի կուրսը Ռուսաստանում աճել է 2.99 ռուբլով՝ հասնելով 58.99-ի՝ մեկ դոլարի դիմաց, իսկ եվրոյի գինն ավելացել է 1.66 տոկոսով՝ հասնելով 70.31 ռուբլու: