Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը Նյու Յորքում կոտրել է խանութներից մեկի ցուցափեղկը, հայտնում է lenta.ru-ն՝ WTA պաշտոնական կայքին հղումով:
Մարզուհին մասնակցել է հայտնի շոումեն Դևիդ Լեթերմանի ծրագրին, որի շրջանակում լրագրողն ու թենիսիստուհին թենիս են խաղացել քաղաքի փողոցներից մեկում՝ մարդկանց աչքի առաջ:
Այնուհետ նրանք սկսել են թենիսի գնդակներն ուղղել խանութներից մեկի ցուցափեղկը: Ուիլիամսին հաջողվել է կոտրել ապակին, իսկ Լեթերմանին՝ ոչ: