Armsport.am-ը գրում է․
Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյինը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններին: Ներակյումս 39-ամյա պաշտոնյան զբաղեցնում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի փոխ-նախագահի, ինչպես նաև Հորդանանի ու Արևմտյան Ասիայի ֆեդերացիանների նախագահի պաշտոնը:
«Ես որոշել եմ մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, որովհետև գտնում եմ, որ եկել է հասարակությանը սկանդալներից շեղելու և նրան դեպի սպորտի վերադարձնելու ժամանակը:
Դա հեշտ որոշում չէր: Ես այն կայացրել եմ վերջին ամիսների ընթացքում ՖԻՖԱ-ի հեղինակավոր գործընկերներիս հետ մանրամասն քննարկումների ու խորհրդատվություններից հետո:
Աշխարհի լավագույն խաղն արժանի է համապատասխան ֆեդերացիային, միջազգային կառույցի, որը կգործի ի օգուտ ֆուտբոլի, էթիկայի հարցում օրինակ կհամարվի, ինչպես նաև կլինի ղեկավարման հարցերում թափանցիկ»,- իր թվիթերյան էջում գրել է Ալ Հուսեյնին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները, որին մասնակցելու են կազմակերպության ներկայիս նախագահ Ժոզեֆ Բլատերն ու այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, տեղի կունենա մայիսին: