Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատմության 10 ամենախելագար առաջնորդները (լուսանկարներ)

Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրեննց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայգ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին: Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում: Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենախելագար առաջնորդներին, որոնք իշխել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում: 1. Գեորգ III Сумасшедшие правители прошлых времен Գերոգ III-ն իշխում էր Բրիտանիայում և Իռլանդիայում 59 տարի շարունակ: Նրա իշանության տարիները նշանավորվեցին անդադար ապստամբություններով, Ֆրանսիայի հետ պատերազմով և Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլիական գաղութների հետ հարաբերությունների վատթարացումով: Չնայած նրան, որ այս թագավորը անգլիայի պատմության մեջ ամենաշատ երեխա ունեցած սյուզերենն էր և չէր բողոքում ֆիզիկական առողջությունից, նա ուներ լուրջ հոգեկան արատներ: 1789 թվականից ի վեր Գերոգը սկսեց տառապել պրոֆիրիայի նոպաներով, որոնց ժամանակ նա դառնում էր ամբողջովին անմեղսունակ: Պատմաբանները ենթադրում են, որ նրա խելագարությունն ու կյանքի վերջում վրա հասած կուրությունը պայմանավորված էին ոչ ավել, ոչ պակաս մկնդեղի թունավորումով: Ըստ երևույթին ինչ որ մեկն անընդհատ մկնդեղ էր խառնում նրա սնունդին և խմիչքներին, բայց չնայած դրան, արքան մահացավ 82 տարեկանում: 2. Հուանա I Խելագար Сумасшедшие правители прошлых времен Հիրավի նման մականուն Կաստիլիայի թագուհին պատահականորեն չի ստացել, չնայած որ մանկապատանեկան տարիներին ոչինչ չէր խոսում, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ: Հունան ցնորվեց իր մի շարք բարեկամների բնական մահերից հետո, որոնց շնորհիվ ի դեպ նա ստացավ գահը: Նրա ամուսինը՝ Ֆիլիպ I Գեղեցիկը ևս մահացավ շատ անսպասելիորեն՝ Հուանայի հետ ամուսնանալուց մեկ տարի անց: Ամուսնու մահվանից հետո թագուհին անմեղսունակ վիճակում էր և ակնհայտորեն խելագարվել էր: Նա ողջ երկրով մեկ շրջում էր դագաղով, որի մեջ գտնվում էր ամունսու մարմինը և ոչ մի կերպ թույլ չէր տալիս հուղարկավորել հանգուցյալին: Ավելին, նա պարբերաբար բացում էր դագաղը, որպեսզի զմայլվի իր սիրեցյալի նեխող մարմնով: Մի խոսքով, տեսնելով դեպքերի նման զարգացումը, Հուանայի բարեկամներն արագորեն ստանձնեցին երկրի կառավարումը, կազմակերպեցին Ֆիլիպի հուղարկավորությունը, իսկ Հուանային՝ նրա հոր հրամանով մեկուսացրեցին Տորդեսիլիաս ամրոցում, որտեղ նա ապրեց մինչև 1555 թվական և որտեղ նա կնքեց իր մահկանացուն՝ նույն 1555 թվականին, երբ 73 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր համարվել Կաստիլիայի օրինական թագուհին: 3. Կարլոս II Сумасшедшие правители прошлых времен Այս արքան դեռ մանկուց խիստ տգեղ էր, անգամ անճոռնի: Ինբրիդինգի կոեֆիցենտը նրա մոտ ընդամենը 25 տոկոս էր կազմում, որովհետև նա լույս աշխարհ էր եկել մի շարք ինցեստային հարաբերությունների շարքի վերջում, որոնք լայնորեն տարածված էին իսպանացի թագավորների շրջանում: Կարլոսը ոչ միայն անճոռնի էր, նա նաև բավականին տկարամիտ էր, ինչը պայմանավորված էր ինչպես նար աղավաղված գենետիկայով, այնպես էլ նրանով, որ նրա ծնողները հնարավորինս մեկուսացնում էին նրան ուսումից և առհասարակ՝ մտավոր գործունեությունից՝ վախենալով տղայի թույլ առողջության համար: Այս արքայի պատճառով, նրա իշխանության տարիներին Իսպանիան փայլուն ու հարուստ գերտերությունից վերածվեց երկրորդական եվրոպական տերության: 4. Կարլ VI Сумасшедшие правители прошлых времен Այս արքան խելագարվեց աստիճանաբար, իսկ նրա հոգեկան խնդիրները հատկապես ակնհայտ դարձան 1392 թվականի ապրիլին, երբ արքան առաջին անգամ տարավ երկարատև բարձր ջերմությունով ուղղեկցվող տենդը: Դրանից հետո նա դարձավ շատ դյուրագրգիռ և հուներից դուրս էր գալիս ցանկացած կտրուկ ձայնիից: Մի քանի ամիս անց արքան ռազմական արշավանք ձեռնարկեց՝ մեծ բանակ հավաքագրելով, բայց քաղաքից դուրս գալուց անմիջապես հետո նրան սկսեց թվալ, որ իր հետևից անընդհատ ինչ որ շրջմոլիկ է վազում և գոռում է «Կանգնիր թագավոր, քեզ դավաճանել են»: Թագավորի հետ ինչ որ բան կատարվեց և նա անսպասելիորեն սպանելով իր զինակրին սկսեց հետապնդել հարազատ եղբորը, որին չհասնելով հարձակվեց սեփական ասպետների վրա: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նրա ձիիուն վայր չգցեցին և արքան ընկավ կոմայի մեջ: 3 օր անց նա ուշքի եկավ և անմիջապես թոշակներ նշանակեց իր կողմից սպանվածների երեխաների և այրիների համար: Այնուհետև նա հրաժարվեց իշխանությունից ի օգուտ իր հորեղբայրներին: Հետագայում նրա մոտ ևս մի քանի նման նոպաներ եղան, որոնց արդյունքում նա վերջնականապես խելագարվեց և մերթընթմերթ էր ադեկվատ վիճակում լինում: Նրան մերթ թվում էր, թե ինքն ապակուց է և կարող է կոտրվել, մերթ բռունցքներով հարձակվում էր պատահած մարդկանց վրա, մի անգամ էլ 5 ամիս շարունակ չլողացավ ու չսափվեց: Այսօր կատավող վերլուծությունները երկու հավանական տարբերակ են թողնում թագավորի խելագարության վերաբերյալ. նրան կամ թունավորել են, ինչի արդյունքում առաջացել հոգեկանի շեղումներ, կամ էլ նա ունեցել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ: 5. Ալֆոնս VI Сумасшедшие правители прошлых времен Այս թագավորը շատ ծանր հիվանդություն էր տարել 3 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրա մարմնի ձախ կողմը մասամբ պարալիզվել էր, իսկ հոգեկանը՝ խաթարվել: Օրինակ, երբ նրա ավագ եղբայրները մահացան, առաջին բանը որ նա բացականչեց հետևյալն էր. «Ուռա՜, հիմա ես կլինեմ Պորտուգալիայի թագավորը»: Արդեն հասուն տարիքում Ալֆոնսը պահում էր իրեն նույն կերպ, ինչ պատանեկության տարներին՝ երիտասարդների հետ շրջագայում էր քաղաքում ու հարբեցողությամբ էր զբաղված: Նա չէր ցանկանում ոչ սովորել, ոչ էլ երկիրը ղեկավարել: Մի խոսքով, արքան անում էր միայն այն, ինչ ուզում էր և դա տևեց այնքան ժամանակ, մինչև սեփական մայրը չըմբոստացավ ղեկավարման նման ձևին: Սկսվեց քաղաքացիական պատերազմ որտեղ մի կողմն առաջնորդում էր Ալֆոնսը, իսկ մյուս կողմը՝ նրա թագուհի մայրը: Արդյունքում, թագուհի մայրը հաղթանակեց և արքա դարձավ Ալֆոնսի կրտսեր եղբայրը՝ Պեդրուն, այն բանից հետո երբ 1667 թվականի նոյեմբերին Ալֆոնսին ստիպեցին հրաժարվել գահին: 6. Սուլթան Իբրահիմ I Сумасшедшие правители прошлых времен Օսմանյան կայսրության ամենահանրահայտ սուլթաններից մեկը հենց Իբրահիմն էր, ով ակնհայտորեն տառապում էր հոգեկան խնդիրներից: Իր ղեկավարման տարիներին նա քիչ էր մնում իր ձեռքերով կործաներ իր երկիրըմ, այնքն վատ էր նա իշխում: Բացի դրանից, նա բացարձակ անմեղսունակ էր անձնական կյանքում: Օրինակ, նա պարզապես հիվանդագին ցանկություն ուներ իր հարեմի համար գտնել ամենագեր կնոջը և գտավ... գոշակեք, թե որտեղ... Հայաստանում... Ի դեպ, նման քաշ ունենալը այդ տարիներին խոսում էր ընտանիքի ապահովվածության մասին, իսկ Իբրահիմի հայ կինը կշռում էր ամբողջ 150 կիլոգրամ: Իբրահիմը նրա համար թոշակ սահմանեց և շնորհեց Դամասկոսի տիրակալի տիտղոսը: Սակայն այս պատմությունը հեփի էնդ չունեցավ, որովհետև սուլթանին ասեկոսեներ հասանմ որ իր հարեմում օտար տղամարդ է եղել և Իբրահամի հրամանով սուլթանական ողջ հարեմը՝ 280 կնոջիից բաղկացած, խեղդեցին Բոսֆորի ջրերում: Ի դեպ, ի թիվս այլ ցնորքների, նա վստահ էր, որ պալատական ավազաններում ապրող ձկնիկները պետք է սնվեն ոսկե դրամներով: 7. Իվան IV Ահեղ
Сумасшедшие правители прошлых времен
Ռուսիայի այս մեծ առաջնորդը շատ վաղ տարիքում կորցրեց իր ծնողներին: Նա 6 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ և նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել նշանավոր բոյարիններ: Նրան շատ վատ էին վերաբերվում, պարբերաբար կոպտում էին և պատժում ամենաչնչին սխալմունքների համար: Արդյունքում, երեխան սկսեց աստիճանաբար խելագարվել: Նա սկսեց փոքր կենդանիներ տանջելուց իսկ 1544 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա հրամանով այդ ժամանակվա կառավարության ղեկավարին կերակրեցին շներին: Չնայած ակնհայտ հոգեկան խնդիրներին, Իվան Ահեղն այնուամենայնիվ վատ ղեկավար չէր իր իշանության առաջին տարիներին: Նա ընդունում էր օրենքներ, որոնց նպատակն էր բարելավել հասարակ մարդկանց կյանքը, ինչպես նաև մի քանի հաղթական պատերազմներ անցկացրեց, ինչի արդյունքում Ռուսաստանը սկսեց սովորական տերությունից վերածվել աշխարհակալ կայսրության: Բայցևայնպես Իվան Ահեղը հակասական պատմական կերպար է, որովհետև նրա բարեփոխումները ձեռք-ձեռքի բռնած էին գնում նրա դաժանությունների հետ:8. Մարիա I Պորտուգալացի Сумасшедшие правители прошлых времен Թագուհու խելագարության առաջին դրսևորումները ֆիքսվել են 1786 թվականին, երբ նրան երեկույթներից մեկի վերջում իր սենյակ տարան լրիվ անմեղսունակ վիճակում: Դրանից ի վեր թագուհու վիճակը միայն ավելի ու ավելի էր վատթարանում: Նա գրեթե սննկացավ, տրվեց կրոնական ֆանատիկոսության և մելանխոլիայի, իսկ երբ մահացավ նրա սիրելի որդին, նա պարզապես էլ ի վիճակի չէր կառավարելու երկիրը: Արդյունքում, բարձրաստիճան պետական այրերը պարզապես մեկուսացրին թագուհուն իր իսկ սենյակում, որտեղ նա մնաց մինչև 1816 թվականում մահանալը: Ականատեսները պնդում էին, որ նրա սենյակից սարսափելի ճիչեր էին լսվում պարբերաբար, որոնք տարածվում էին պալատով մեկ: 9. Արքայազն Սադո Сумасшедшие правители прошлых времен Ծնվելով 1735 թվականին, նա արդեն ամուսնացած էր 10 տարեկանում: Կորեացի պատմաբանները պնդում են, որ հայրը նրան ատում էր ի ծնե, իսկ երբ արքայազնը 17 տարեկան էր, ինքը դարձավ հայր: Երեխա ունենալուց հետո արքայազնը ծանր հիվանդացավ, բայց կենդանի մնաց, սակայն խաթարվեց նրա հոգեկանը: Նրան սկսեցին հաճախակիորեն մղձավանջներ այցելել և տեսիլքներ, թե իբր ինքը շրջապատված է տարբեր սարսափելի էակներով: 1757 թվականից նա սկսեց կտտանքների ենթարկել սեփական ծառաներին, բռնաբարել իր սիրելիին, իսկ այնուհետև նա սկսեց բռնաբարել ու սպանել աջ ու ձախ՝ ում պատահի: Թագավորին սա կատաղեցրեց և ի վերջո նրա հրամանով Սադոյին կողփեցին մի արկղի մեջ՝ առանց ջրի և հացի, որի մեջ էլ նա մահացավ 8 օր անց: 10. Կալիգուլա կայսր Сумасшедшие правители прошлых времен Այս կայսրն իր իշխանությունը շատ դրական սկսեց՝ չէղյալ համարելով մի շարք չափից ավելի խիստ օրենքներ, որոնք վերաբերվում էին Կայսեր անձը վիրավորելուն և վճարեց նախորդ կայսրերի կուտակած պարտքերը: Նա նաև իջեցրեց կայսրության հպատակներից գանձվող հարկերը: Սակայն դեռ 8 ամիս էլ չղեկավարած, Կալիգուլան ծանր հիվանդացավ (ըստ երևույթին՝ էնցիֆալիտով, որը բերեց ուղեղի վնասվածքների), իսկ առողջանալուց հետո Կալիգուլան արդեն լրիվ փոխվել էր: Նա ստիպեց ինքնասպանություն գործել իր մի քանի բարեկամների, իսկ այլոց բարձրացրեց դեպի իշխանական օլիմպ և սկսեց պատրաստվել դեպի Բրիտանիա կատարվելիք արշավանքի: Նա մարմարյա տաղավար կառուցել տվեց իր ձիու՝ Ինցիտատուսի համար, ոը կահավորեց նաև թանկարժեք աթոռներով ու մահճակալներով (հասկանալի է, որ ձին դրանցից օգտվել չէր կարող, իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն դուք Կալիգուլան եք): Մի անգամ Կալիգուլան հրամայում է իր պահակազորին առյուծների մենամարտին հետևող հանդիսատեսի առաջին հինգ շարքին արենա շպրտել: Բոլոր մարդիկ զոհվեցին, որովհետև արեն ա բաց թողեցին էլ ավելի շատ առյուծներ: Կալիգուլան կտտանքների էր ենթարկում մարդկանց զուտ սեփական հաճույքի համար և կիրառում էր նորանոր ու էլ ավելի դաժան տանջնքների ձևեր: Ի վերջո Կլիգուլային սպանեցին մի քանի անհաջող մահափորձերից հետո...
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates