Ինչպես հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով lenta.ru-ին, Էստոնիայում վաճառքի է հանվել «Ընկեր Պուն նվաճում է Էստոնիան» սեղանի խաղը, որի փաթեթի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարն է:
Ըստ խաղի սցենարի՝ «ընկեր Պուն» գրավել է գրեթե ողջ Էստոնիան՝ թողնելով միայն ոչ օկուպացված Կուրեսսաարե քաղաքը: Խաղի մասնակիցները նախ պետք է թշնամուց պաշտպանեն այդ տարածքը, հետո ազատեն ողջ երկիրը:
Խաղում կան դաշտ, խորանարդ և առաջադրանքներով քարտեր: