Ինչու՞ է մեզ շատերիս թվում, որ համակարգչի կամ պլանշետների առաջ նստած ռազմական գործողությունները մենք ենք ղեկավարում: Հարգելի Վալոդիկներ և Գագուլիկներ, Սվետիկներ և Մարիշիկներ, Ռամզեսիկներ ու Լֆուլիկներ, պատերազմն իր օրենքներն ունի, իր վարման կանոնները և եթե ձեր ֆեյսբուքյան տուն-տունիկով լիներ՝ Հայաստանը վեր կածվեր պաթետիկ դիարանի...
Դուք ֆեյսբուքում շուլուղներ գրեք, ծտերի նկարներ շեյրեք, բաժանվեք հավատացյալների ու աթեիստների ու իրար գզեք, ի՞նչ գործ ունեք պատերազմի հետ...
Մեկ - երկուսն էլ կարդում ու շեյրում են ձեր լրջախոհ և ռազմաստրատեգիկ քառյակներն ու «վախ, քոռանամ ես» դեմքով շարունակում ռազմական գործողությունների մասին «Ալլահ աքբար, դուշման սիկտիրլար» ոճի էշություններ գրելը...
Էնպես որ, մեծիկներ և փոքրիկներ, քանի դեռ բանակից պաշտոնապես ձեր օգնությունը չեն հայցել՝ հանգիստ ապրեք...
Հենց պետք եղաք՝ չեք հասցնի աչքներդ թարթեք...
Ղոչաղ կացեք...
Վարուժան Բաբաջանյան