Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոլորակի ամենաթանկարժեք 10 իրը (լուսանկարներ)

Բնության մեջ կա այսպես կոչված մի «օրինաչափ սովորույթ», ըստ որի՝ ժամանակի ընթացքում իրերն արժեզրկվում են: Հին իրերից այդքան էլ օգուտ չկա, իսկ ժամանակի ընթացքում դրանց փոխարինելու են գալիս ավելի նորերն ու հարմարավետները, որոնք համապատասխանում են օրերի պահանջներին: Հին իրերի սիրահարները շատ չեն և նրանց հեշտ չէ գտնել: Այդ պատճառով վաճառողները երջանկանում են, երբ կարողանում են վաճառել նախորդ կամ դրանից էլ առաջվա շրջանի իրեր: Այդ ընթացքում արդեն իրերի գները ինքնարժեքից մի քանի անգամ աճում են: Իրերը բարձր են գնահատվում իրենց պատմական նշանակության և նույնիսկ թերությունների հաշվին: 5sfer.com կայքն առանձնացրել է 10 ամենաթանկարժեք իրը, որոնց համար մարդիկ պատրաստ են հսկայական գումարներ վճարել: 1.Կոմիքսներ ActionComics-ի առաջին թողարկումը` առաջին հրատարակմամբ, ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաթանկարժեք կոմիքսը: Հենց այդ հրատարակմամբ սկսեցին գոյություն ունենալ կոմիքսների հայտնի հերոսները, որոնց թվում է նաև Սուպերմենը, ինչի համար էլ այս թողարկումն այդքան բարձր է գնահատվում կոմիքսների պատմության սիրահարների կողմից: Այն լույս է տեսել 1938թ. Ջերի Սիգալի և Ջո Շուստերի կողմից: 1938թ. դրա արժեքն ընդամենը 10 ցենտ էր, բայց, երբ այն հանեցին վաճառքի` 3.2 մլն դոլար դարձավ: 2. Դաշնամուր Մայքլ Քերթիսի «Կասաբլանկա» ֆիլմում, որի գլխավոր հերոսներն են Համփրի Բոգարտը և Ինգրիդ Բերգմանը, օգտագործվել է երկու դաշնամուր: Դրանցից մեկը գտնվում է WarnerBrosStudio կինոընկերության Կալիֆոռնիայի ստուդիայում. այն վաճառելու պլաններ դեռ չկան: Իսկ ահա երկրորդը հանվեց վաճառքի: 2012թ. դաշնամուրի վերջին գնորդը դրա համար վճարեց 602,500 դոլար: 3. Աստվածաշունչ Լատիներեն լեզվով գրված «Գուտենբերգի Աստվածաշունչ»-ը տպագրվել է 1450թ.: Այն հայտնի է նաև որպես 42 տողանոց Աստվածաշունչ: Համարվում է արևմտյան գիրքարտադրության կենտրոնական օղակը: Տպագրվել է Գերմանիայի Մայն քաղաքում տպագրության հիմնադիր Յոհան Գուտենբերգի կողմից: 1450թ. դրա արժեքը գնահատվում էր 32 ֆլորին, ինչը հավասարազոր էր դպիրի 3 տարվա աշխատավաձին: Ներկա պահին հաշվվում է մոտ 48 պատճեն` ամբողջությամբ կամ մասնակի մեզ հասած: Մեկ թերթի արժեքը հասնում է 80 հազար դոլարի: 1987թ. Christie’s աճուրդում Աստվածաշնչի առաջին մասը (324 էջ) վաճառվել է 4.9 մլն դոլարով: 4. Վիսկի 105-ամյա MasterofMalt-ի վիսկու միակ շիշն աշխարհում գնահատվում է 1.4 միլիոն դոլար: Դա ամենահին, թանկարժեքության առումով էլ երկրորդ վիսկին է աշխարհում: Այս վիսկու պատմությունն իր նման յուրահատուկ է: Մոտավորապես 1905թ. հրդեհի հետևանքով այրվեց AislaT’Orten արտադրամասը, որն աշխատեց ընդամենը մեկ օր: Եվ ընդամենը մեկ հոբելյանական տակառ փրկվեց: Այդ ժամանակվա սեփականատեր Ալի Սիսելը 2010-ին այն վաճառեց MasterofMalt ընկերությանը: 2011-ի մարտին 105 տարվա հնություն ունեցող խմիչքը շշալցվեց 700 մլ/գ ծավալով և վաճառքի հանվեց 1.4 մլն դոլարով: 5.ԱՄՆ-ի հիմնը ԱՄՆ-ի ազգային հիմնը` «The Star Spangled Banner»-ը, 1814թ. գրված Ֆրանսիսկո ՍկոտտԿոյի պոեմի մի հատվածն է: 2010թ. դեկտեմբերին մասնավոր սեփականություն համարվող միակ պատճենը Քրիստի աճուրդում վաճառվեց բավականին թնակ գնով` 506.000 դոլար: Հրատարակվել է 11 պատճեն: 10 նմուշ պատկանում է տարբեր կազմակերպությունների: Իսկ այդ միակ նմուշը, որը հանվեց ազատ վաճառքի, իր ժամանակում վաճառվել է ընդամենը 1 դոլարով: 6. Դրոշմանիշ «Treskilling Yellow» անվամբ դրոշմանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք դրոշմանիշերից մեկը: Սրա նման դրոշմանիշերը, որոնք 3 սկիլլինգ արժեին, թողարկվում էին կանաչ թղթի վրա, բայց սրա ֆոնը դեղին է: Դրոշմանիշը 1855թ. գտել է Գեորգ Վիլհելմ Բակման անունով 14-ամյա մի պատանի` իր պապիկի թղթերի մեջ: Տղան այն վաճառում է ստոկհոլմցի մի վաճառականի` ընդամենը 7 գուլդենով: Իսկ ահա վաճառականն այն 6000 անգամ ավելի թանկ գնով վաճառում է հայտնի կոլեկցիոներին՝ բարոն Ֆիլիպ Ֆերրարիին: Վերջին սեփականատերը ցանկացավ գաղտնի պահել իր ով լինելը, հայտնի է միայն, որ դրոշմանիշի համար նա վճարել է 15 մլն դոլար: 7. Ինքնագիր Վիլյամ Շեքսպիրն անկասկած հայտնի գրող է ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում: Նրա ինքնագիրը ճանաչվել է ամենաթանկն ու ամենանշանակալիցն աշխարհում: Հայտնի են միայն մեզ հասած 6 բնօրինակներ, որոնցից 3-ը նա իր կամքով է տվել, իսկ մյուս 3-ը թողել է, որպես ստորագրություն, տան գործերի մասին փաստաթղթերի վրա: Սրանք Շեքսպրից մեզ հասած միակ ձեռագրերն են, որոնց մասին քչերին է հայտնի: Փորձագետները դրանց արժեքը գնահատում են 3-5 մլն դոլար: Այդ ինքնագրերը վաճառքի երբեք չեն հանվել ու երևի չեն էլ հանվի: 8. Մանյակ Հին զարդերը համարվում են ամենաթանկարժեքը, իսկ իրական կոլեկցիոներներն ուղղակի որսում են դրանք: «Անհամեմատելի» անվանումով հայտնի մանյակը ստեղծվել է Mouawad ոսկերչատան հայտնի վարպետներից մեկի կողմից: Այն գնահատվում է 230 կարատ, օգտագործվել է վարդագույն ոսկի, տարբեր չափսերի ու ձևերի սպիտակ ադամանդներ: Միաժամանակ, այս մանյակի գլխավոր զարդը համարվում է 407 կարատանոց դեղին ադամանդը: Քարը գտնվել է մոտ 30 տարի առաջ` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Մանյակի ընդհանուր արժեքը գնահատվում է 55 մլն դոլար: 9. Ջութակ Ստրադիվարիի կողմից 1721թ. ստեղծված «Լեդի Բլանթ»-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք երաժշտական գործիքներից մեկը: Անտոնիո Ստրադիվարիի պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։ Այս գործիքն իր անվանումը ստացել է Լորդ Բայրոնի թոռնուհու` Աննա Բանթի պատվին: Ջութակը մոտ 30 տարի հենց նրան է պատկանել: Ականատեսները վկայում են, որ հիմա էլ ջութակն այնպիսի տեսք ունի, ասես, հենց նոր է պատրաստվել վարպետի կողմից: Այն վաճառվել է 15.9 մլն դոլարով Լոնդոնում, իսկ ողջ գումարն ուղարկվել է Ճապոնիա` երկրաշարժից ու ցունամիից տուժածների օգնության ֆոնդին: 10.Նկար Փոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» նկարը վաճառվել է 250 մլն դոլարով, ինչը նրան դարձրեց արվեստի ամենաթանկարժեք առարկան և ամենանշանակալիցը կոլեկցիոներների համար: «Թղթախաղ խաղացողները» 1890- ականներին արված նկարների շարք է: Հայտնի են 5 կտավներ, որոնցում խաղացողների քանակը տարբերվում է: Արժեքն ու սեփականատերերը հայտնի դարձան միայն 2011-ին, երբ դրանք գնեց Քաթարի արքայական ընտանիքը: Պատրաստեց ` Ռազմիկ Մարտիրոսյանը Orer.am
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates