Մադրիդի «Ռեալի»՝ հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն հայտարարել է, որ ակումբիղեկավարությունը չի միջամտում գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշումներին։ Բուտրագենյոն դա ասել է Իսպանիայի գավաթի խաղարկությն՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից հետո, որը «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սկսեց պահեստայինների նստարանից։
-Դա Անչելոտիի որոշումն էր, որին մենք չենք խառնվել։ Խոսքը բարձրակարգ ֆուտբոլիստների մասին է, ովքեր երբեմն իրենց հնարավորություններից ցածր մակարդակով են խաղում,-ասել է Բուտրագենյոն։