Առնվազն 5 մարդ գտնվում է Փարիզի 20-րդ մարզի մթերային խանութում, որտեղ զինված տղամարդն ուրբաթ օրը պատանդներ է վերցրել, որոշ տեղեկություններով կա 2 զոհ:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ հնարավոր է՝ կրակը բացել է նույն հանցագործը, որը նախօրեին կրակել է կին ոստիկանի և ճանապարհային ծառայության աշխատակցի վրա:
Նրանք բոլորը պատկանել են ջիհադիստների միևնույն կազմակերպությանը, որը գործել է Փարիզի հյուսիս-արևելքում:
Դամարտեն-ան-Գոել քաղաքում գործող մի քանի դպրոցից մարդիկ տարհանվել են:
Դամարտենի խոսնակ Օդրի Տաուպենասն Associated Press գործակալությանը հայտնել է, որ պաշտոնյաները հեռախոսային կապ են հաստատել կասկածյալների հետ, որպեսզի նրանց հետ բանակցեն մոտակայքում գտնվող դպրոցի անվտանգ տարհանման վերաբերյալ: Նրա խոսքով՝ կասկածյալները համաձայնել են: