2015թ. սպառնում է դառնալ բավական հետաքրքիր ռուսական անշարժ գույքի շուկայի համար, ու խոսքը ամենևին էլ ակնկալվող օրենսդրական նորույթների ու խոշոր նախագծերի իրականացման մասին չէ։ Հայրցն այն է, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը՝ մասնավորապես անշարժ գույքի շուկայում, բավական բարդ է։ Այս մասին գրում է Orer-am-ը՝ վկայակոչելով RIA Novosti-ին:Գործակալությունը ներկայացնում է 2015թ. ռուսական անշարժ գույքի շուկայի ամենասպասվող իրադրաձությունները: Ճգնաժամը վերադառնում էԴեկտեմբերին Ռուսաստանի բանկը, փորձելով պայքարել ռուբլու անվերահսկելի անկման դեմ, որոշեց դիմել արտակարգ միջոցառումների ու բազային դրույքը բարձրացրեց միանգամից 6 տոկոսային կետով՝ մինչև 17%: Դրանից հետո ռիելթորներն ու բանկիրները սկսեցին կատարել մռայլ կանխատեսումներ 2015թ. համար: ՄԴՄ բանկի կառավարման նախագահի տեղակալ Ալեքսեյ Չալենկոն կանխատեսում է սնանկացում 2015թ. անշարժ գույքի ոլորտում: «Որ սնանկացումներ լինելու են, ես անգամ չեմ կասկածում, այդ թվում՝ սնանկացում մերձմոսկովյան հողատարծքների սեփականատերերի»,-ասում է փորձագետը
Apartment-ներն օրինականացվում են
Apartment-ներն անշարժ գույքի էկզոտիկ տարատեսակ են, որը փաստացի ոչ բնակելի շինություն է, սակայն վաճառվում ու շահագործվում են որպես սովորական բնակարաններ: Դրանք Մոսկվայում ծաղկեցին նոր քաղաքապետի գալուստից հետո, որը խաչ քաշեց բազմաթիվ խոշոր բնակելի նախագծերի վրա: Այսօր այդ аpartment-ները, ըստ Blackwood ընկերության տվյալների, զբաղեցնում են Մոսկվայի նորակառույցների շուկայի գրեթե 30%-ը: Նմանատիպ նախագծեր են իրականացվում նաև Սանկտ Պետերբուրգում ու Եկատերինբուրգում:
Շինարարական ինքնակարգավորվող կազմակերպությունները կարող են փոխարինվել լիցենզիաներով
Շինարարության մեջ ինքնակարգավորումը փոխեց 2005թ. լիզենզավորումը: 2015թ. իրավիճակը կարող է վերադառնալ անցյալին:
Արտադրական գոտիների ռենովացիան կհեշտանա
Մոսկվայում այսօր դժվար է գտնել հարթակ շինարարության համար, սակայն, դրա հետ միասին, քաղաքում կան դեպրեսին արդյունաբերական գոտիներ, որոնք ինչպես հարկն է, չեն օգտագործվում ու չեն բերում եկամուտ: Այդ իսկ պատճառով Մոսկվայի իշխանությունները որոշել են տվյալ տարածքների ռենովացիա իրականացնել:
Բնակելիների հիփոթեքային վարկավորման գործակալությունը ու Բնարականաշինության զարգացման դաշնային հիմնադրամը կարող են միավորվել
Զարգացման միասնական ինստիտուտը կարող է ստեղծվել 2015թ., նպատակն է առավել արդյունավետ ֆինանսական ապահովում տրամադրել «Բնակելիներ ռուս ընտանիքների» համար ծրագրին:
Կավարտվի Մոսկվայի երկաթուղու փոքր օղակի վերականգնումը ։ Արվարձանային երկաթուղային հաղորդակցությունը պետք է դառնա խցանումների դեմ պայքարի հիմնական եղանակներից մեկը։ ՌԴ-ում կառաջանա միասնական տեխնիկական պատվիրատու։ Մերձմոսկվան կունենա գլխավոր ճարտարապետ։
«Դաշնության» էպոպեայի ավարտը
2015թ. կավարտվի «Դաշնություն» աշտարակի բազմամյա շինարարությունը Դրա պատմությունն սկսվել է հեռավոր 2004-ին: