Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ «Ինտերպոլի» հատուկ հանձնաժողովը այսօր որոշել է միջազգային հետախուզում հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, այս մասին հայտնում է Orer.am-ը:
Վերջինս հայտնում է, որ «Ինտերպոլը» որոշում է կայացրել ձերբակալել ու արտահանձնել ոչ միայն Վիկտոր Յանուկովիչին, այլև նրա մերձավոր շրջապատի մի քանի անձանց, այդ թվում՝ Ալեքսանդր Յանուկովիչ Վիկտորովիչ Յանուկովիչին, Նիկոլայ Ազարովին, Ռայիսա Բոգատիրյովային, Ուկրաինայի ֆինանսների նախարարին: