Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող պատանեկան 2-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը մեդալների հաշվարկում 22-րդ տեղում է:
Ասպարեզ դուրս եկած Հայաստանի 11 ներկայացուցիչներից 5-ը կարողացել են մեդալ նվաճել, որից երկուսը՝ ոսկե:
Մինչեւ խաղերի ավարտը, ելույթ են ունենալու Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ, ուստի մեդալների քանակը դեռ կարող է ավելանալ:
Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ նվաճեց բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը, իսկ հունահռոմեկան ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը դարձավ արծաթե մեդալակիր: