Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի իշխանությունը տագնապած է նավթի գնի անկումից

International news
Նավթի գների շարունակական անկումը մեծացնում է Ադրբեջանի իշխանության տագնապը: Այդ գործընթացի սկզբում ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, թե նավթի էժանացումն Ադրբեջանի համար ոչ մի խնդիր չի առաջացնելու: Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ նավթի մեկ բարելի գինը 60 դոլար լինելու դեպքում անգամ Ադրբեջանի համար վտանգ չի լինելու, քանի որ իրենք դրան համապատասխան ծրագիր ունեն: Սակայն, նավթի մեկ բարելի գինն արդեն 50 դոլարի շեմին է եւ շարունակում է նվազել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ 1915թ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների եւ Եվրոպական ամառային խաղերի շեմին այդ խնդրի խորացումը խիստ անհանգստացրել է իշխանություններին: Բացի այդ, իշխանությունը հասկանում է նաեւ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւս լուրջ խնդիրներ են առաջացնելու Ադրբեջանի համար: Ըստ աղբյուրի' այդ պատճառով իշխանությունը դադարեցրել է այս տարվա համար ծրագրած ենթակառուցվածքային նախագծերը: Թերթի աղբյուրը հայտնել է, որ դադարեցվել են պետբյուջեի ֆինանսավորմամբ իրագործվելիք բոլոր նախագծերը: Բացի այդ, բոլոր պետական կառույցներին հանձնարարվել է կրճատումներ կատարել, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին: Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ պատգամավոր Վահիդ Ահմեդովը Facebook-ի իր էջում գրել է (report.az), որ նավթի գների անկման պատճառով, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը 2015 թվականի մայիսին կվերանայի պետական բյուջեն: Նրա խոսքով, այդ հարցն արդեն քննարկվել է ե՛ւ հանձնաժողովի, ե՛ւ խորհրդարանի լիագումար նիստում: Ադրբեջանցի տնտեսագետ Ռովշան Աղաեւը հայտնել է, որ Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեի (21.1 մլրդ մանաթ) ընդհանուր' 6.3 մլրդ մանաթ ծախսային հատվածի 3.4 մլրդ մանաթ մասը բնակչության աշխատավարձն է կազմում, 1.8 մլրդ մասը' սոցիալական պաշտպանության ծախսերը, 1 մլրդ մանաթ մասն էլ պետական պարտքերի վճարման հետ կապված ծախսերն են: «Նշանակում է, նավթի հնարավոր ամենացածր գների պայմաններում անգամ կառավարությունը ստիպված է լինելու ֆինանսավորել 21.1 մլրդ բյուջեի 6.3 մլրդ մանաթ (30 տոկոս) ծախսային մասը: Նավթի ներկայիս 50-55 դոլար սահմաններում գտնվելու պայմաններում կա ռավարությունը ստիպված է լինելու կրճատել բյուջեի մնացած եւ չպաշտպանված 14.8 մլրդ մանաթ մասը», -նշել է Ռովշան Աղաեւը: Հղում կատարելով «Ռոյթերս»-ին, «Ազադլիգ»-ը գրել է, որ համաշխարհային ապրանքային սակարաններում ադրբեջանական «ԱզերիLayt» տեսակի նավթի գնորդ չի գտնվել, եւ հունվարի 8-ին այն աճուրդի չի հանվել: «Ադրբեջանը հունվարին օրական 742 հազար բարել նավթ է արտահանել: Փետրվարին արտահանումը հասնելու է օրական 821 հազար բարելի: Ադրբեջանը նավթի արտահանումը մեծացրել է իր մրցակից Լիբիայից արտահանման նվազելու մասին լուրերից հետո: Լիբիան նավթի արտահանումը հոկտեմբերին 900 հազար բարելից հունվարին նվազեցրել եւ հասցրել է օրական 300 հազար բարելի: Առեւտրականների խոսքով' շուկայում առաջարկվող նավթի ծավալը բավարար է: Սակայն, գների շարունակական անկումը միջնորդ ընկերություններին ստիպել է նավթը բաց ծովում պահելու համար մինչեւ 12 ամիս ժամկետով գերլցանավեր վարձակալել: Նրանք իրենց ունեցած նավթը վաճառելու համար ավելի ձեռնտու առիթի են սպասում», - նշել է թերթը: Հունվարին ադրբեջանական նավթի գինը կտրուկ սկսել է իջնել: Հունվարի 5-ին Լոնդոնի ապրանքային սակարանում անցկացված աճուրդներում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 3,53 դոլարով եւ կազմել 53,81 դոլար: Այն ընդամենը 2,1-2,4 դոլարով է բարձր եղել «Brent» տեսակի նավթի գնից: Այսինքն' Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսվածից արդեն 36 դոլարով ցածր է: Նոր տարվա առաջին օրերից Ադրբեջանում նավթարդյունաբերության հատվածում աշխատողների զանգվածային կրճատումները նոր թափ են ստացել: Ադրբեջանի նավթագործների իրավունքների պատպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Գահրամանլըն ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավթի գնի անկման պատճառով այսօր 100 աշախատակից է կրճատել Global Energy Azerbaijan Group ընկերության Նեվթեչալայի նավթավերամշակման գործարանից: Զանգվածային կրճատումներ է կատարել նաեւ այդ ընկերության կազմում գտնվող Bahar Energy ընկերությունը: Անցյալ սեպտեմբերից սկսված նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի նավթավերամշակման ոլորտում զանգվածային կրճատումները շարունակվում են:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank