Մեքսիկական «Կերետարոյի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին «Ոսկե գնդակին» արժանանալու համար:
Պորտուգալացին այս մրցանակին արժանանում է արդեն երրորդ անգամ:
«Շնորհավարում եմ Ռոնալդուին, ով ևս մեկ հիանալի տարի անցկացրեց՝ լի անհատական և թիմային ձեռքբերումներով»,-շնորհավորական խոսքը Ռոնալդինյոն գրել է թվիթերյան իր միկրոբլոգում և տեղադրել է հետևյալ լուսանկարը: