Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


30 տարի անց ԱՄՆ-ը զորք կմտցնի Լոնդոն

Analysis
Վերջին օրերին Ֆրանսիայում «Charlie Hebdo» երգիծական ամսագրի դեմ ուղղված տեռորիստական ակտի վերաբերյալ հնչեցին տարաբնույթ տեսակետներ, բայց անգամ այսպիսի զանազանության պայմաններում, գրեթե բոլոր ուսումնասիրողների համար էլ ավելի քան ակնհայտ է, որ Եվրոպան բախվել է այնպիսի լրջագույն քաղաքակրթական խնդիրների, որոնց լուծման մեխանիզմներն առնվազն մոտակա մի քանի տասնամյակների համար առկախված են: Եվրոպական աշխարհամասը վերածվել է երկու խոշորագույն քաղաքակրթական համակարգերի բախման թատերաբեմի: Այստեղ միմիանց դեմ են դուրս եկել մի կողմից՝ եվրոպական սեկուլյարիզացիան, մյուս կողմից՝ արևելքից հին աշխարհամաս ներթափանցած Իսլամը: Իսլամական տարրի ներթափանցումն Արևմտյան Եվրոպայում հարյուրամյակների պատմություն ունի՝ ընդհուպ գաղութացման ժամանակներից: Աշխատանքային միգրանտների աննախադեպ ներհոսք արձանագրվեց 20-րդ դարի երկրորդ կեսին և 21-րդ դարի սկզբներին: Արդյունքում, ի հայտ եկան ինչպես քաղաքակրթական, այնպես էլ՝ առօրեական լրջագույն խնդիրներ, որոնք են. 1. ինտեգրացիոն խնդիրներ 2. կրթություն 3. աշխատանք 4. առողջապահություն 5. ավանդույթների պահպանում Վերոհիշյալ բաժիններն, անկասկած, կարելի է դեռ անվերջ շարունակել, բայց արձանագրենք մի կարևորագույն հանգամանք, որ Եվրոպայում հաստատված իսլամական տարրն օգտագործում է իր յուրահատուկ ինքնապաշտպանական մեխանիզմների ողջ զինանոցը՝ առավել խոշոր և ֆունկցիոնալ քաղաքակրթության հնարավոր ազդեցության վտանգները չեզոքացնելու նպատակով կամ, այլ խոսքով ասած, խուսափելու գլոբալիզացիայի ասիմիլիացիոն հետևանքներից: Բացի այդ, թուրքերի, արաբների դեպի Եվրոպա տեղափոխվելու պատրաստակամությունն արևմտյան քաղաքական առաջնորդների կողմից ընդունվել է միանշանակորեն: Ռուս խոշորագույն քաղաքագետներից մեկը ժամանակին հնարամտորեն արտահայտել է հետևյալ սարկաստիկ միտքը. «Մի քանի տասնամյակ անց ԱՄՆ-ը ստիպված կլինի Լոնդոնում և բրիտանական այլ քաղաքներում տեղակայել խաղաղապահ զորքեր՝ իսլամական էքստրեմիզմի դեմն առնելու նպատակով»: Եվ այսպես, ժամանակին եվրոպական առաջատար պետություններից յուրաքանչյուրն իր համար մշակել է մի շարք կոնցեպտուալ մոտեցումներ՝ կապված իսլամական ներգաղթյալների կարգավիճակի հետ: 1. Անգլո-հոլանդական մոդել Այս մոտեցումը թույլ էր տալիս միգրանտներին ստեղծել առանձին էթնո-կրոնական համայնքներ, ինքնավարություններ, պահպանել և զարգացնել մայրենի լեզուն, ինչպես նաև կայացնել և ռեալիզացնել կրոնական ինստիտուտները: Ինչպես տեսանք, այս համակարգը շուտով ցույց տվեց իր ճաքերը. տեռորիստական ակտերը թակեցին նաև մառախլապատ ալբիոնի դռները: 2. Ֆրանսիական ասիմիլիացիոն մոդել Այս մոդելը, ըստ էության, ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ, ով տեղափոխվում է Ֆրանսիա, պետք է ինտեգրվի և դառնա ֆրանսիական մշակութային համակարգի կրողը: Սա նույնպես, ինչպես տեսնում ենք, իրական փորձանք դարձավ ֆրանսիական ժողովրդի գլխին: 3. Գերմանական մոդել Այս մոդելը նույնպես բավականին հետաքրքիր լուծումներ է առաջարկում: Այն է՝ թուրք միգրանտները կգան, կաշխատեն և կվերադառնան: Բայց այս մարտավարությունը, ինչպես տեսանք, նման էր փուչիկի և արդեն առաջին տարին չէ, որ պայթել է: Փաստորեն Արևմուտքում հայտնվել են այնպիսի մի իրավիճակում, երբ պարզվում է, որ, ըստ էության, արմատներով բնիկ եվրոպացի համարվող բնակչության մի զգալի հատվածն այնքան էլ եվրոպացի չէ, այլ ունի արևելյան ծագում: Դրան էլ ավելացնենք օր օրի մեծացող փակ արևելյան համայնքները, որոնք բնավ չեն պատրաստվում հրաժարվել սեփական մշակույթից: Ի դեպ, այդ համայնքները մեծագույն ճկունությամբ իրենց արժեհամակարգը կարողանում են պահպանել հենց եվրոպական իրավական համակարգի միջոցով: Վերը շարադրվածից օրինաչափորեն առաջ է գալիս է հետևյալ հարցադրումը․ բազմամիլիոնանոց մուսուլմանական խաղաղ և աշխատավոր բնակչությունն ի՞նչ կապ կարող է ունենալ կազմակերպված էքստրեմիզմի և կրոնական ծայրահեղականության հետ: Այս հարցին մոտավորապես կարելի է պատասխանել հետևյալ կերպ. այնքանով կապ կարող է ունենալ, որքանով պրոլետարիատը կապված էր Վ. Լենինի կողմից սանձազերծած Կարմիր տեռորի հետ: Ընդհանրապես սովորական բնակչությունը կամ նրա մի հատվածը գործիք է դառնում տվյալ հասարակության ինտելեկտուալ դասի համար: Խորհրդային Միությունը ստեղծեցին և Կարմիր տեռոր իրականացրեցին ոչ թե բանվորները, այլ՝ ինտելեկտուալները: Նույնը կարող ենք ասել Պոլ Պոտի(ավարտել է Սորբոնի համալսարանը) ու Կամբոջայի և շատ այլ քաղաքական գործընթացների մասին: Փաստորեն, Եվրոպան, ինչպես տեսնում ենք, հայտնվել է քաղաքակրթական կատախիզիսի առջև, որը դեռևս պարզ չէ, թե ինչ հնարավոր արդյունքներով կարող է հանգուցալուծվել։ Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends