Փարիզում սպառնալիք է ստացել նաև ֆրանսիական մեկ այլ երգիծական շաբաթաթերթ՝ Canard Enchaine-ը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Այժմ ձեր հերթն է»,- ասվել է խմբագրություն ուղարկված էլեկտրոնային նամակում:
Լրագրողներին ուղղված հաղորդագրության մեջ անհայտ անձինք սպառնում են սպանել նրանց կացինով:
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ խմբագրության անվտանգությունն ուժեղացվել է, իսկ դատախազը հանձնարարել է քննել լրագրողների ստացած սպառնալիքը: