Անհետացած մալայզիական «Բոինգի« ուղևորների մտերիմների ողբերգությունը՝ լուսանկարներով
International news«Մալայզիական ավիաուղիների» «Բոինգ-777-200» ինքնաթիռի խորհրդավոր կերպով անհետացումից անցել է կես տարի: Չնայած ակտիվ որոնողական աշխատանքներին՝ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռի հետ, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով bigpicture.ru-ին:
Իրադարձության պաշտոնական վարկածն այն է, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոս, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են: Սակայն աղետի վայրը այդպես էլ հայտնի չդարձավ: Հենց դա է պատճառը, որ անհետ կորածների հարազատները մինչ օրս ապրում են անորոշության պայմաններում՝ նրանք չգիտեն, թե ինչ է պատահել, չեն կարողանում հուղարկավորել ու լացել իրենց հարազատների համար ու չեն կարողանում սկսել շարունակել ապրել: Նրանք շարունակում են ապրել մշտական սպասման մեջ: Reuters գործակալության լուսանկարիչ Կիմ Կեն-Հունին հաջողվել է խոսել ու իր լուսանկարներում դաջել անհետ կորած մարդկանց հարազատների թախիծը, տխրությունն ու անհուսությունը:


















