Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց Ցեղասպանության 100-ամյակը «PR»-ի կատարելագործման առիթ է դարձել (լուսանկարներ)

Analysis
2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է։

2006 թվականին առաջին անգամ իմացա, որ կա այսպիսի ավանդույթ` ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ուխտագնացություն են կատարում դեպի Արա լեռան գագաթ: Այս ուխտագնացությանը մասնակցում են թե՛ տարեցները, թե՛ երիտասարդները: Նրանց թվում էր նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Երանոսյանը։ Կես դարից ավել ապրած այս ծերունին՝ մինչև կյանքի վերջին տարիները, բազմիցս նվաճել է մեր հանրապետության բոլոր լեռնագագաթները՝ ներգրավելով այդ «գրոհներին» հազարավոր մարդկանց։ Երանոսյանն անմնացորդ կերպով ծառայել է հայրենքին՝ դաստիարակելով  առողջ և հայրենապահպան սերունդ: Հարություն Երանոսյանը նվիրվածության, բարության և համեստության կերպար է․ բարերարի ոգին ապրում է նաև իր հետնորդների մեջ: Տես` Մատթեոս 6.3: ...երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես:

Արա լեռան ստորոտին է գտնվում Զորավոր եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում՝ Գիրգոր Մամիկոնյան իշխանի հովանավորությամբ: Նյութին կից՝ 2006 թվականին արված լուսանկարները վկայում են եկեղեցու տարիներով լքված և սրբապղծված լինելու մասին: Անցել է 8 տարի, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում հիմա այն։ Հայաստանում եկեղեցիների մեծ մասը նույն դաժան ճակատագրին են արժանացել: Մենք բողոքում ու պայքարում ենք, որ մեր հարևան թշնամին ապակինել է հայկական սրբավայրերը, բայց Հայաստանում սրբավայրերը նույնպես ավիրվել են և շարունակում են ավիրվել մեր` հայերիս, կողմից: Պատճառը եկեղեցու, հավատքի և սրբության մասին ոչ ճիշտ մոտեցումներն են: Այս բացթողումներն արդեն սկսել են լրացվել Հայ առաքելական եկեղեցու կողմից` դպրոցներում և այլ համակարգերում հոգևոր ճանաչողական դասընթացներ անցկացնելով: Ժամանակին «չլռող բարեգործական կազմակերպությունները» երկար ժամանակ է լռել են, իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն իր պարտավորությունները պատշաճ կերպով չի կատարում: Եվ այս ամենից օգտվելով՝ օլիգարխը՝ բարերարի դիմակը հագած, ներխուժեց հոգևոր աշխարհ և եկեղեցու մենաշնորհ դառնալու ծրագրի առաջին քայլերն արեց: Նրանց հաջողվեց շահել ժողովրդի համակրանքը: Ավելին՝ ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի աչքերը խավարեց, և նրանք այլևս չհասկացան, որ «բարերարները» իրենց միջոցով սեփական «PR» են իրականացնում, իրենց հետևորդների քանակն են շատացնում և այդպիսով բարգավաճում… Տես` Մատթեոս 6. 1: Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունն ի ցույց մարդկանց չանեք, այլապես վարձ չեք ընդունի Հորից, որ երկնքում է:

Վերջերս Գագիկ Ծառուկյանը Նուբարաշեն համայնքում շինություն է կառուցել, որն անվանել է «եկեղեցի»: Եկեք սկզբում հիշենք, թե ինչ է եկեղեցին. սա սրբավայր է, որտեղ հավատացյալ մարդիկ գալիս են՝ առանձնանալու Աստծո հետ, գալիս են Աստծո տուն: Այս շինությունը կառուցվել է 1915 թվականին՝ Հայոց Մեծ Ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն ըստ տրամաբանության՝ եկեղեցու կառուցման գաղափարն օրինաչափ կլիներ միայն զոհերի սրբադասումից հետո, իսկ դա դեռ չի արվել: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու օրինաչափություններին չհետևելով, Ծառուկյանը իր «բարերարությունը» իրականացրել է՝ ելնելով իր շահերից: Ըստ հավաստի աղբյուրների՝ այս շինությունը Ծառուկյանի սեփականությունն է, ինչը նշանակում է, որ կառույցը Մայր Աթոռին չի նվիրվել: Ավելին` եկեղեցու ճակատային մասում փայլում է Գագիկ Ծառուկյանի կողմից նվիրված «որմնագովազդը»: Սա ստիպում է, որ հավատացյալ մարդը եկեղեցու շեմին խաչակնքվելիս, նախ խոնարհվի օլիգարխի առջև և դրանից հետո նոր ոտք դնի Աստծո տուն: Այսպիսով՝ օլիգարխը, առիթը չկորցնելով, որոշել է ինքն իրեն սրբերին հավասարեցնել:  Տես` Հովհ. 13.14: Եթե ես, Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ. որովհետև մի օրինակ տվի ձեզ:

Վերը նկարագրված իրականությունը հանգեցնում է  այն եզրակացությանը, որ կգա մի ժամանակը, երբ եկեղեցին կդառնա օլիգարխի մենաշնորհը, բայց կա ավելի վտանգավոր մի երևույթ` հնարավոր է, որ  արդեն մեր ծոռներն այսօրվա օլիգարխներին որպես սրբեր ճանաչեն: Մեր ազգը բնորոշող գաղափարները վտանգի տակ են: Տարօրինակ է այս ամենը, թվում է, թե քաոս է սկսվել: Բայց  համաձայնեք, որ ոչինչ ինքն իրեն չի սկսվում…

Ցեղասպանություն. այս ամենը մեկ բառով բնորոշում է ազգի վերացման միտում: Բայց մենք ունենք կրոն, մշակույթ, բառ և ազգի գոյությունն ու նշանակությունը պահպանող այլ կարևոր արժեքներ: Առանց այս ամենի ազգը լինել չի կարող:   2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի կողմից պայթեցվեց Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այն կառուցվել էր ի հիշատակ Հայոց Մեծ Ցեղասպանության զոհերի: Ըստ ծայրահեղական իսլամիստների, կյանքն արդար պիտի լինի միայն իրենց նկատմամբ, ինչպես վերջերս երևաց Փարիզում կատարված ահաբեկչական դեպքից հետո:  Հեղինակ՝ Անն Էքսուս
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends