ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, թե մտադիր են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ նպատակ ունենալով «դիվանագիտական ճանապարհով կարգավորել ճգնաժամն» Ուկրաինայում, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են պատրաստակամության մասին՝ դիմակայել «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ճնշումներին»: Այս մասին ասվում է համատեղ հոդվածում, որը նախօրեին հրապարակել է բրիտանական The Times-ը:
Քեմերոնն ու Օբաման նաև մտադրություն են հայտնել օգնել Կիևին և երկրում ամրապնդել էկոնոմիկան ու դեմոկրատիան: Համատեղ հոդվածը հայտնվել է Քեմերոնի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: