Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հուսով է, որ միջսիրիական բանակցություններում, որոնք նախատեսված են հունվարի 26-29-ը Մոսկվայում, հնարավոր կլինի երկխոսության հիմքեր դնել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ սիրիական պայքարին աջակցելն է, ինչը շատ կարևոր է: Եվ միևնույն ժամանակ այն հնարավորություններ է բացում քաղաքական լուծման համար: Մեր դիրքորոշումը նման բնույթ է կրում, քանի որ մենք չենք ցանկանում բաց թողնել որևէ քաղաքական հնարավորություն: Եթե հաջողության հասնենք, լավ, եթե ոչ, ապա մենք ոչինչ չենք կորցնում»,- նշել է Ասադը:
«Մենք մեկնում ենք Ռուսաստան ոչ թե երկխոսություն սկսելու, այլ տարբեր գործիչների հետ հանդիպելու և քննարկելու համար այն հիմքը, որի վրա կարող է կառուցվել երկխոսությունը, ինչպես, օրինակ, Սիրիայի միասնությունը, ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացումը, բանակի աջակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և այլ նման թեմաներ»,- հայտարարել է նախագահը: