Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը բացահայտել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող 12 հանգստավայրերը, ուր արկածների սիրահարները 2015 թվականին կարող են անցկացնել իրենց հանգիստը, այդ վայրերի թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
The Guardian-ն ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող 12 հանգստավայրերը, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
The Guardian-ն իր «The best adventure holidays for 2015» հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղը լեռնային անկլավ է՝ շրջապատված Ադրբեջանով, սակայն գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո:
«Սսահմանային պատահարներն ու քաղաքական վեճերը հուշում են, որ երկիրը թույլ նյարդեր ունեցող մարդկանց համար չէ, սակայն այդ երկիրը կարող է զբոսաշրջիկին առաջարկել լեռնային մենաստաններ, հնագիտական հուշարձաններ, հնագույն քարանձավային բնակատեղիներ ու բացառիկ բնական գեղեցկությամբ շրջաններ:
Բացի այդ՝ առաջարկվում են խմբային տուրեր, որոնք սկսվում ու ավարտվում են Երևանում:
Նշենք, որ Ադրբեջանը վրդովված է The Guardian-ի կողմից Արցախը «լավագույն արկածներ» ցանկում ներառելու փաստից.
«Լեռնային Ղարաբաղի ներառումը «2015թ. լավագույն արկածները» ցանկում անհարգալից դրսևորում է ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Տախիր Տագիզադեն՝ մեկնաբանելով The Guardian-ի հրապարակումը: