Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թուրքիե» պարբերականը:
Նա աշխարհի բոլոր նախագահներին ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա՝ նշելու Չանաքքալեի պատերազմում Թուրքիայի տարած հաղթանակի 100-ամյակը:
«Ապրիլի 24-ին մեր Ալիև եղբոր հետ այնտեղ ենք լինելու»,-հայտարարել է նա:
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր «սիրելի եղբայր Էրդողանին»՝ հրավերի համար. «Ապրիլի 24-ին Չանաքքալեում կհանդիպենք: Այդ ամսաթվի ընտրությունը շատ կարևոր էր»,-ասել է նա:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Չանաքքալեի պատերազմի հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Թուրքիայի կողմից որպես ռազմավարական քայլ է դիտարկվել: