Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր ֆուտբոլիստներից այժմ ավելի լավ խաղ է ակնկալում, քան նախկինում էին նրանք ցուցադրում:
«Մենք առավելագույնս ինքնաքննադատ ենք, սակայն պետք է նշել, որ շատ սխալներ թույլ չենք տվել: Մրցաշրջանի առաջին հատվածը բարդ էր և հիասթափեցնող: Պետք է ասեմ, որ վերջին շաբաթում ֆուտբոլիստներն ավելի շատ են մարզվել, քան մրցաշրջանի առաջին հատվածի մեկնարկից առաջ 7 շաբաթվա ընթացքում: Այնպես որ, հիմա կարող ենք անել այն, ինչը նախկինում անելու հնարավորություն չունեինք», Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ դորտմունցիները Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են: