Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ներիր, Հայաստան». Московский Комсомолец

International news
Ռուսական «Московский Комсомолец» կայքը անդրադարձել է Գյումրիում կատարված դաժան սպանությանը: Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը. Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Երևանում, արդեն մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացվում, որոնցում պահանջում են ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայաստանյան արդարադատության ձեռքը։ Պերմյակովին կասկածում են Ավետիսյանների ընտանիքի ռեզոնանսային սպանությունն իրականացնելու մեջ, որի արդյունքում Ավետիսյանների տանը սպանվել է 6 մարդ։ 7-րդ զոհը 6 ամսական երեխա է, ում ենթադրյալ հանցագործը դանակով հարված էր հասցրել կրծքի շրջանում, և նա այժմ ծանր վիճակում է։ Սակայն «ենթադրյալ» բառն այստեղ զուտ ֆորմալ գործառույթ է կատարում։ Իհարկե, մարդն անմեղ է, քանի դեռ դատարանում չի ապացուցվել հակառակը, իսկ քննությունը չի ավարտվել դեռ ու դժվար թե ավարտվի վաղը։ Սակայն բոլորի համար, ովքեր գտնվում են իրադարձությունների վայրին մոտ, այդ թվում նաև քննիչներին, պարզ է, որ մարդասպանը հենց Վալերի Պերմյակովն է։ Այնուամենայնիվ, ուզում եմ իրավաբաններին թողնել իրենց իրավունքներն ու պարտականությունները ու փոխարենը խոսել Գյումրիում մի քանի օր առաջ կատարվածի մյուս կողմի մասին։ Ցավոք սրտի, ես հիմա Մոսկվայից հեռու եմ գտնվում ու դեռ երկար ժամանակ չեմ լինելու մայրաքաղաքում։ Բայց եթե ես այսօր այնտեղ լինեի, ապա անպայմանորեն ծաղիկներ կդնեի Հայաստանի դեսպանատան առջև։ Չգիտեմ, արդյո՞ք ծաղիկներ կան հիմա դեսպանատան պատերի տակ, արդյո՞ք մոմեր վառվում են։ Լավ կլիներ, եթե լինեին, իսկ եթե ո՞չ։ Պարզապես ոչ ոք, ոչ մի ռուսական ԶԼՄ չի հաղորդում այս փաստի մասին։ Ինչ-որ սուր անարդարություն է, երբ Փարիզում ահաբեկիչները 12 մարդու սպանեցին, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ սկսեցին մարդիկ ժամանել, ովքեր անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին ու ողջ Ֆրանսիային, և դա անդադար ցուցադրում էին հեռուստատեսությամբ։ Իսկ այս մի դեպքում Ռուսաստանում կարծես ոչ ոք չի իմանա Գյումրիի մասին… Թե՞ բանը նրանում է, որ այս անգամ ֆրանսիացիների չեն սպանել, այլ հայերի։ Իսկ գուցե, որքան էլ դա սարսափելի հնչի, դիակների քանակն «այն չէ»՝ քչություն է անում։ Թե՞ խնդիրն այլ բանում է։ Նրանում, որ մարդկանց այս անգամ սպանել են ոչ թե միջազգային ահաբեկիչները, ում դեմ համաշխարհային ու համապարփակ պայքար է ընթանում, այլ ընդամենը 18-ամյա մի ք*ք։ Մեխանիկ-վարորդ Պերմյակովը՝ հայրենիքի հրամանով, ծառայում էր Հայաստանում։ Զինվորը ձանձրացել էր ծառայելուց ու փախել էր հերթապահությունից՝ զենքով հանդերձ։ Նա արդեն հասցրել է քննիչների հետ կիսվել իր պլանի մանրամասներով՝ Թուրքիա էր փախչում։ Սակայն սահմանի կեսճամփին, ինչպես հետևում է Պերմյակովի ցուցմունքներից, նրան համակեց ծարավը, ու նա հայտնվեց ինչ-որ մեկի տանը, որտեղ քնած էին։ Այդպես էլ զոհվեց Ավետիսյանների ընտանիքը, երբ անդամներից մեկն արթնացավ, Պերմյակովը վախեցավ ու գնդակահարեց բոլորին։ Քնածներին ինքնաձիգից սպանեց, իսկ կես տարեկան Սերյոժայի կրծքին դանակով հարվածեց։ Այս ողբերգությունը նման է նրան, ինչ կատարվեց 2012 թվականի մայիսի վերջին ղազախական սահմանապահ «Առկանկենգեն» հենակետում։ Այդ ժամանակ Վլադիսլավ Չելախը գնդակահարել էր իր համածառայակիցներին ու անտառապահին, ով հարևանությամբ էր բնակվում։ Զոհվել էին 15 մարդիկ։ Քննիչները եկել էին այն եզրահանգմանը, որ տեղ էին գտել ոչ կանոնադրական հարաբերությունների մեջ և «բանականության խավարում» շարքային Չելախի մոտ։ Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի պատճառներն էլ (համենայն դեպս՝ պաշտոնապես հայտարարվածների) լինեն նմանօրինակ, բայց, այնուամենայնիվ, այս երկու ողբերգությունների մեջ էական տարբերություն կա։ Չելախի գործողությունները ներղազախստանյան հարց են։ Այնտեղ բոլորը՝ թե՛ հանցագործը, թե՛ զոհերը, հանդիսանում էին միևնույն պետության քաղաքացիներ։ Գյումրիի սպանության պատմությունը կապված է երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ։ Եթե դուք տեղյակ չեք, ապա Հայաստանը միակն է հետխորհրդային անդրկովկասյան հանրապետություններից, որը շարունակում է անկեղծորեն ձգվել դեպի Ռուսաստանը։ Ի՜նչ էլ ասեն վրաց-ռուսական հարաբերությունների վերակենդանացման մասին, 2008 թվականի եռօրյա պատերազմից հետո, դրանք այդպես էլ չեն կարգավորվել մեծ հաշվով ու դժվար էլ երբևէ դուրս գան վստահության այն մակարդակին, որում գտնվում էին մինչև 2008 թվականի օգոստոսը։ Նույնիսկ այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության առումով։ Ադրբեջանն իր կասպիական նավթով վաղուց է փորձում ինքնուրույն պարտիա խաղալ Աշխարհաքաղական դաշտի վրա ու ամենևին ոչ միշտ է ուղղորդվում ըստ Ռուսաստանի։ Ու միայն Հայաստանն է, որ մինչ այժմ շարունակում է մնալ հավատարիմ բարեկամ։ Ըստ էության, ռուսական ռազմաբազան գտնվում է Գյումրիում հենց այդ պատճառով։ Ինչպես կուզեք, բայց անձամբ ես վստահ եմ, որ տերության վեհությունն ու ուժերը, եթե, իհարկե, դրանք կան ու ուռճացված չեն, դրսևորվում են հենց նման իրավիճակներում։ Բնականաբար, Հայաստան մեկնեց ՊՆ-ի հանձնախումբը՝ փոխնախարարի գլխավորությամբ։ Բնականաբար, նույն ժամանակամիջոցին կամ էլ գրեթե նույն ժամանակամիջոցին սրիկային բռնեցին։ Բնականաբար, նրան դատելու են։ Ի սկզբանե, հայտնվեց տեղեկատվություն, որ քանի որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ընդ որում՝ զինծառայող, ով գտնվում էր ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ապա նա պետք է ենթարկվի Ռուսաստանի քննչական ու դատական իրավասությանը, բայց հնարավոր է, որ հայկական հանրության ճնշման ներքո հանցագործին հանձնեն տեղական արդարադատության ձեռքը, ու եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ մի կերպ չի վկայի Ռուսաստանի թուլության մասին։ Ճիշտ հակառակը։ Եթե քննությունն ունենա Պերմյակովի մեղքի համոզիչ ապացույցներ (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն), ապա ուժեղի ժեստը տվյալ պարագայում կկայանա մյուս կողմին զիջումներ անելով։ Ի վերջո, մարդասպանին ոչ մի լավ բան չի սպասվում նաև Ռուսաստանում։ Լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում տխրահռչակ «Սև դելֆինում»։ Առավել ևս, որ համենայն դեպս հայերի մոտ դեռևս չի մոռացվել Հրաչյա Հարությունյանի ու 18 կյանք խլած ՃՏՊ-ի պատմությունը. երբ 2013 թվականի ամռանը Հարությունյանը շաքարով բռնված անսարք բեռնատարով մխրճվել էր մարդատար ավտոբուսի մեջ, ու ՀՀ քաղաքացուն դատում էին ռուսական դատարանում։ Իհակե, իրավաբանները կշտապեն զգուշացնել, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։ Այն իմաստով, որ Ռուսաստան գումար վաստակելու համար եկած խոպանչին ու զինվորը, ում պետությունն է ուղարկել արտասահման՝ ծառայելու, ամենևին էլ նույն բանը չեն։ Երևի դա այդպես է, բայց ես՝ որպես հասարակ մարդ, առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Միայն այն, որ Հարությունյանը չարամիտ դիտավորություն չուներ։ Խախտումներ կային, իսկ դիտավորություն չկար, իսկ Պերմյակովը հենց դիտավորություն ուներ, ընդ որում՝ ի սկզբանե։ Ես հիմա մասսայական սպանության մասին չեմ խոսում, այլ զենքով դասալիքության ու սահմանը հատելու ապօրինի փորձի մասին։ Չեմ կասկածում, որ կգտնվեն այնպիսիք, ովքեր որպես հակափաստարկ կբերեն ԱՄՆ-ի օրինակը, ինչպես դա այժմ ընդունված է մեր մոտ. իբր ամերիկացի զինծառայողներին, ովքեր խաղաղ բնակիչների են սպանում Աֆղանստանում ու Իրաքում, դատում են ԱՄՆ-ում, ուստի մենք էլ չպետք է մերոնց արտահանձնենք ոչ մի պարագայում։ Իսկ ես համարում եմ, որ այդպիսի «մերոնց» հանձնել էլ է կարելի ու նույնիսկ պետք է։ Առավել ևս, եթե խոսքը գնում է եղբայրական ժողովրդի ու դաշնակից պետության մասին։ Հայաստանի տաք գլուխները ցույցերի են դուրս գալիս հակառուսկան կարգախոսներով, ինչ-որ մեկն անգամ ՌԴ դրոշը փորձեց այրել, և այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որպեսզի իրենց հողի վրա թափվի իրենց անմեղ համերկրացիների արյունը։ Բարդ կացության մեջ է հայտնվել նաև տեղական պրոռուսական իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։ Սակայն Պերմյակովին Հայաստանի քննությանն ու դատարանին հանձնելն, իմ կարծիքով, քիչ է։ Պետք է Հայաստան մեկնեն ու ներողություն խնդրեն մարդիկ, ովքեր ավելի բարձր կոչում ունեն, քան փոխնախարարը, առավել ևս, որ փոխնախարարը լիազորված էլ չէ դա անելու պետության անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն Հայաստանի նախագահի ու մարդկանց հետ, բառեր գտնեն ու ոչ միայն։ Ռուսական ռազմական համազգեստով մարդկանց կողմից սպանվածների հարազատները պետք է Ռուսաստանի կողմից ցմահ ապահովվեն, ու վերջիվերջո, Հայաստանի դեսպանատան մոտ պետք է մարդիկ գնան ու գնան, ու այնտեղ պետք է լինեն ծաղիկների սարեր, ու մոմեր վառվեն։ Սա արդեն ոչ թե պետությանն էր վերաբերվում, այլ բոլորին։ Այ հենց այդ ժամանակ էլ մենք կդադարենք ընկերներ կորցնել։ Ընկեր մարդկանց ու ընկեր պետությունների։ Ու այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն, իրոք, գերտերություն է։ Իսկ մինչ այդ ես ինքս եմ ներողություն խնդրում հայերից։ Ներեք ինձ, եղբայրներ։ Թարգմանությունը՝ blognews.am
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank